Խորագիր. Հայկական դուգիզմը, թուրքերի երազանքը, արտագաղթը, ավելի լավատես Փաշինյանը և նրա ավտոմեքենան

Ներքին Խորագիր Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:00 18-10-2024
Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը և «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև, որը, ըստ շրջանառվող լուրերի, կապվում է Աղազարյանի՝ կոռուպցիոն գործընթացներում ներգրավված լինելու հետ։

Անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի՝ արտագաղթի մասին արված հայտարարություններին, ինչպես նաև իր պետական ավտոմեքենան վաճառելու նախաձեռնությանը։

Խոսվել է նաև Մեղրիով միջանցք տրամադրելու, ռուս-ուկրաինական պատերազմի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։