Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:15 18-10-2024

250 մլն դրամով կարող եք գնել, ո՞վ կուզի․ Փաշինյանը վաճառում է իրեն սպասարկող մեքենան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի նոր տեսքը։

Օգտատերերի աչքից չի վրիպել, որ Փաշինյանը նկարահանումն արել է իրեն սպասարկող թանկարժեք մեքենայից։ Օգտատերերից մեկն այդ մասին գրել է նաև մեկնաբանություններում․ «Բայց քո կես միլիարդանոց մեքենայի տեսքն էլ վատը չի»։ Մեկնաբանության կողքով անտարբեր չի կարողացել անցնել հենց ինքը՝ Փաշինյանը։ Նա անմիջապես պատասխան մեկնաբանություն է թողել․ «Կես միլիարդ է, Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից։ Համաձայն ե՞ք։ Կամ՝ ով կուզի»։

Փաշինյանը, փաստացի, աճուրդի է հանել իրեն սպասարկող մեքենան։



Զավեշտալի է նաև, որ աշխատանքային այցի ընթացքում վարչապետը որոշել է «ձեռքի հետ» պատասխանել ևս մի քանի մեկնաբանության։ Օրինակ օգտատերերից մեկին նա գրել է․ «Հիմա այցի եմ, մեքենայի մեջ շատ ժամանակ ունեմ, կարդում եմ ինչ եք գրել։ Կներեք, որ չեմ պատասխանել:) Միշտ չի, որ ստացվում է»։

Օգտատերերից մեկը գրել է․ «Հասեք Բայանդուր կտեսնինք նոր տեսքը, անպայման կնկարեք, օր մնացածն էլ տեսնին))»։ Ի պատասխան Փաշինյանը խոստացել է պարզել՝ ինչն ինչոց է, իսկ պարզելուց հետո գրել է․ «Այդ հատվածը, ի տարբերություն մյուս հատվածների ենթակա է միջին նորոգման եւ ոչ թե հիմնանորոգման։ Ուստի՝ Բայանդուր-Ղարիբջանյան հատվածի միջին նորոգման աշխատանքները առաջիկա օրերին կսկսվեն եւ կավարտվեն այս տարի։ Ինձ մի քիչ ավանսով էին ասել փաստորեն։ Ձեր տեղեկատվությունը այլ է՞»։






Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով այս պահին գտնվում է Շիրակի մարզում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է