Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:53 16-10-2024

Կայարանում պետք է «աչքերը չորս անել». գետնանցումից ընկած և մահացած աղջկա ճակատագիրը սպասում է մեզ

Օրեր առաջ համացանցը պայթեցրած տեսանյութում 27-ամյա Արինան, երգելով «Վերջին անգամ» երգը, անզգուշաբար ընկել է գետնանցումն ու մահացել։

Հայաստանում, փաստորեն ևս կա նման վտանգ։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Կայարանի գետնանացումը փողոցից բաժանող որևէ պատնեշ չունի, ինչը կարող է նույն ողբերգական սցենարի հետևանք դառնալ։

Մեծ աղմուկ բարձրացրած ողբերգական դեպքը ՀՀ պատկան մարմիներին կարծես թե ոչինչ չի ասում։

Այսպիսով՝ խորհուրդ է տրվում Կայարանի գետնանցումի մոտակայքում լինել առավել զգոն և ուշադիր։

Հիշեցնենք, որ 27-ամյա Արինան ընկերների հետ Վրաստանում վայելում էր իր ժամանցը։ Սակայն քայլելիս նա անզգուշաբար սայթաքել է և ընկել Առաջին Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումը։ Ընկերն անմիջապես շտապ օգնություն է կանչել, իսկ բժիշկները Արիային հոսպիտալացրել են գանգի հիմքի ֆիքսված կոտրվածքով։ Նա մահացել է անցյալ ուրբաթ: Ի հիշատակ նրա՝ ստորգետնյա անցումում ծաղիկներով հուշահամալիր է կանգնեցվել։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը զբոսնելիս է եղել ընկերուհու հետ՝ երգելով «Վերջին անգամ» երգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ