Ներքին 2 տարի առաջ - 19:01 16-10-2024

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը

Բրյուսելում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը, որը ղեկավարել են համանախագահներ Լուսինե Հակոբյանը և Սիմո Տիայնենը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչներ, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, Հայաստանի և Եվրոպական միության հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ։

ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու հարցում եւ, եթե միջազգային գործընկերները սկզբունքային դիրքորոշում որդեգրեն, ապա հնարավոր կլինի հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրմանը եւ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակմանը։

Տիգրան Բալայանը կարեւորել է քաղհասարակության դերակատարությունը Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղման գործընթացում։ Դեսպանն անդրադարձել է նաեւ համատեղ ջանքերի շնորհիվ վերջին ամիսներին արձանագրված ձեռքբերումներին և ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին։

Նիստին ներկա ԵՄ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանում բարեփոխումների ընթացքը և վստահեցրել, որ շարունակելու են հետեւողական աշխատանք տանել հարաբերությունների սերտացման եւ առաջ քաշված հարցերին լուծումներ տալու համար։

ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմը ստեղծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 366 հոդվածի համաձայն եւ բաղկացած է Եվրամիության ու Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներից։

Քաղհասարակության պլատֆորմի նպատակն է CEPA-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խորհրդատվություն տրամադրելը, Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ու դրա իրականացումը մշտադիտարկելը, ՀՀ և Եվրամիության քաղաքացիական հասարակության միջև շփումների և կապերի հաստատումը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան