Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:25 14-10-2024

Դիմելու ենք Աշխարհի ու Եվրոպայի կույրերի միություններին․ Կույրերի միավորումը չի պատրաստվում նահանջել 

Կույրերի միավորումում անհանգիստ են՝ հնարավոր է մոտ ապագայում նրանք ևս կորցնեն իրենց միջոցներով կառուցած շենքերը։ Ինչպես գիտենք՝ գրողների, նկարիչների միությունների գործերն արդեն դատարանում են։

Oragir.News-ն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, այցելեց ՀՀ կույրերի միավորման կենտրոնական վարչություն, զրուցեց միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի և նրա տեղակալ Մարտին Սարգսյանի հետ։

«Դատախազությունը չի կարող նման բան անել։ Սա նշանակում է սեփականազրկել, այսինքն՝ մեր կողմից կառուցված շենքերի սեփականատերը այլևս մենք չենք լինելու»,-ասաց Խաչատրյանը։

Նախագահը վստահ է՝ պետականացնելուց հետո շենքն այլևս իր նպատակին չի ծառայի։

«Եթե մարդիկ նպատակ ունեն այս շենքը մեզանից վերցնել, միշտ էլ մի պատճառ կգտնեն։ Հաշմանդամ մարդիկ իրենց աշխատանքով ստեղծել են միջոցներ այս միավորման համար։ Պատրաստվում ենք օրենքի սահմաններում պայքարել։ Դատարանն ինձ չի վախեցնում։ Բոլոր հիմքերը կան, որ այս շենքերը կառուցվել են Կույրերի միավորման միջոցներով»,-նշեց նա։

Միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր, այս պայմաններում Կույրերի միավորումում աշխատում է շուրջ 200 մարդ։

Զրույցից հայտնի դարձավ նաև, որ միավորումը գրեթե 20 օր առաջ ընդունելության համար դիմել է վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չկա։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Նշենք նաև, որ իշխանության օղակներից ասեկոսեներ են շրջանառվում, թե նույն ճակատագրին արժանանալու են նաև մյուս միությունների շենքերը, այդ թվում՝ Կույրերի միավորման շենքերը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում

Ձեզ գուցե հետաքրքրի