Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 11-10-2024

Աշխատանքի չի գնում, բայց 15 տարի է` աշխատում է մատենադարանում. Համլետ Մանուկյան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Oragir.News-ի հետ զրույցում Համլետ Մանուկյանը, որը մեղադրվում է մատենադարանի աշխատակիցներից մեկին հոգեկան տառապանք պատճառելու համար, ասաց, որ ինքը չի հասկանում՝ ինչպե՞ս կարող է հոգեկան խնդիրներ ունեցող և ընդհանրապես աշխատանքի չհաճախող անձը աշխատել մատենադարանում։

Մանուկյանի խոսքից, Oragir.News-ին ներկայացրած փաստերից և դատական նիստերի ձայնագրություններից պարզ դարձավ, որ տուժողը, ինչպես ինքն է նշում ձայնագրության մեջ, 4 տարի աշխատանքի չի գնացել, նա միայն տնից է աշխատել մեկուսացած պայմաններում։

«Ի՞նչ է նշանակում՝ հատուկ թույլտվությամբ աշխատանքի չհաճախել։ Տնօրենը գիտի, աշխատակիցները գիտեն՝ սա դատական նիստ է, արդեն մեղադրական եզրակացությունը կա, էլ չի կարող պարզվել, որ նա դատարանում սխալ կամ սուտ է խոսել։

Եթե նա չի գնում աշխատանքի և դատարանում ասում է՝ գնում եմ , ուրեմն՝ սուտ ցուցմունք է տալիս։ Բայց քննիչը, դատախազը կողքին նստած ասում են, որ չի գնում աշխատանքի։ Եվ ոչինչ չի արվում դրանից հետո, հոգեկան խնդիրներն էլ ապացուցվել են, մեղադրական եզրակացությունն էլ գնացել է»,- ասաց Համլետ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը