Ներքին 2 տարի առաջ - 23:44 10-10-2024

Ազատման դիմում է գրել նաև ՏԿԵ փոխնախարարը

NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ. հունիսին: Մինչ այդ Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում:

Աղբյուրին հայտնի դարձավ, որ ՏԿԵ փոխնախարարի հրաժարականը կապ ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի հետ: Երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների որոշումը պայմանավորված է Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների խորը դժգոհությամբ և անվստահությամբ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները