Ներքին 2 տարի առաջ - 17:58 09-10-2024

Հեծանիվը ցավ է. Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ՀՀ հեծանվավազքի առաջնությանը

Հոկտեմբերի 10-13-ը Երևանի հեծանվահրապարակում կանցկացվի հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը, որն անցկացվելու է Հեծանվասպորտի ֆեդերացիայի վարչական խորհրդի կողմից հաստատված ծրագրով։

Oragir․News-ը հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանի հետ զրույցում փորձեց ճշտել՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու՞ է հեծանվավազքի ՀՀ առաջնությանը։

«Ո՛չ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։ Իրենք խճուղում են վարում, հեծանվահրապարակում վարելու համար պետք է մասնագիտական հատուկ փորձ ունենաս։ Պետք է հեծանվահրապարակում վարելու վարպետություն ունենաս։

Ինչքան գիտեմ, վարչապետը վարելու փորձ չունի։ Համենայնդեպս, մեզ մոտ դեռ չի վարել ընդանրապես, կարող ա՝ այլ երկրում է փորձ ձեռք բերել»,- ասաց նա։

Հարցին, եթե վարչապետը դիմի մասնակցելու համար՝ թույլ կտա՞ն վարել, թե՞ կասեն, որ հատուկ փորձ է պետք, փոխտնօրենը պատասխանեց․

«Ցանկացած անձ իրավունք ու հնարավորություն ունի սովորելու։ Եթե վարչապետը դիմի՝ իհարկե թույլ կտանք։ Ի՞նչը մեզ պետք է խանգարի, եթե ինքն ուզենա»։

Դիտարկմանը՝ վարչապետի հետ հեծանիվ վարողները հնարավո՞ր է, որ առավելություն ունենան, Պետրոսյանն ասաց, թե այդպիսի տեղեկության չի տիրապետում, թե ով է վարչապետի հետ հեծանիվ վարում։

«Կարող ա՝ և մեր ներկա կամ նախկին մարզիկներից էլ են վարում, չգիտեմ։ Կան դրույթներ, եթե այդ դրույթներին չեն համապատասխանում՝ արգելվում է։ Կապ չունի ով է՝ վարչապե՞տն է, թե՞ ես եմ։ Ուղղակի՝ պետք է կարողանալ հեծանվահրապարակում վարել։ Հեծանվահրապարակում գործածվում են հեծանիվներ, որոնք չունեն արգելակներ։ Եթե վարչապետի հետ հեծանիվ են քշել՝ դա ի՞նչ առավելություն է պետք է իրենց տա։ Վարչապետը հեծանիվ է վարում, բայց ինքը մասնագիտացված մարզադպրոցում սովորե՞լ է»,- մանրամասնեց նա։

Դիտարկմանը՝ որպես հեծանվով հետաքրքրված անձ, վարչապետին հրավիրե՞լ են հեծանվավազքը դիտելու, Պետրոսյանը նկատեց․

«Ես մեր ֆեդերացիայի կայքին չեմ հետևում, չգիտեմ՝ ճիշտն ասած։ Այս պահին չեմ կարող նման ինֆորմացիա տալ։ Եթե չենք հրավիրել, երևի թե՝ մեր բացթողումը կարա լինի։ Նկատի կունենանք, հնարավոր ա»,- ասաց հեծանվահրապակի փոխտնօրենը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները