Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ
copy image url

Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ

Ներքին 7 ամիս առաջ - 10:54 09-10-2024
Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցնում իր ստորագրությունը Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանը ձևականորեն դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների եռակողմ մակարդակով խմբում աշխատանքային տեղաշարժ չկա»,- նշել է նա և հավելել, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված