Արտաքին 2 տարի առաջ - 13:35 05-10-2024

Քամալա Հարիսը Միչիգանում հանդիպել է արաբական համայնքի ղեկավարների հետ

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Միչիգանի Ֆլինթ քաղաքում հանդիպել է արաբական ծագմամբ ամերիկացիների եւ մուսուլմանների հետ իր ընտրարշավի շրջանակում, վերջինները զայրացած են Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունից, տեղեկացրել է Reuters-ը։

Այդ հանդիպումը վերջին մի քանի օրերին ձեռնարկված մի քանի փորձերից մեկն է՝ հարթելու հարաբերությունները մուսուլմանների եւ արաբ ընտրողների հետ, որոնք 2020թ. աջակցել էին դեմոկրատ Ջո Բայդենին, բայց կարող են մերժել Հարիսին, ինչը նրա համար վճռական կլինի Միչիգանում։

Կեսժամյա հանդիպման ընթացքում Հարիսը հայտնել է իր մտահոգությունը Գազայի, Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի հարցում, ինչպես նաեւ քննարկել է հրադադարի ջանքերը, տեղեկացրել է ընտրարշավի պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաեւ քննարկել է պատերազմի կանխման ջանքերը, ավելացրել է պաշտոնյան։

Emgage Action ընկերության գլխավոր տնօրեն Վաել Ալզայաթը, որը վերջերս աջակցել էր Հարիսի թեկնածությանը, ասել է, որ մասնակիցները խոր հիասթափություն են հայտնել այն առիթով, թե ինչպես է ԱՄՆ-ը փորձում հաղթահարել ճգնաժամը, եւ կոչ են արել նրան անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմը դադարի, եւ վերանայվի ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում։
Լիբանանի գծով Ամերիկյան թիրախային խմբի նախագահ Էդ Գաբրիելն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք ներառել են «հրադադարի անհրաժեշտությունը, հումանիտար ճգնաժամի լուծումը, Լիբանանում նախագահական կառավարման բացակայությունը եւ լիբանանյան զինված ուժերի կարեւոր դերը»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները