Ներքին 2 տարի առաջ - 16:15 04-10-2024

Անձրևոտ օրերին Ցեղասպանության թանգարանում թասեր ենք դնում. տնօրենը՝ առաջիկա վերանորոգման մասին 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տևական ժամանակ է պատրաստվում է վերանորոգման աշխատանքներին։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց վերանորոգման ծրագրերը։

«Թանգարանի ստեղծումից ի վեր ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով խնդիրներ ունենք։ Անձրևաջրերը ուղիղ լցվում են մեր աշխատասենյակները, թանգարանը, քայքայում են շենքի և հուշահամալիրի պատերը, փչացնում են քարերը։ Ընդամենը՝ տանիքը պետք է վերանորոգվի, պետք է ծածկի մի շերտը հանել, մեկուսացում անել, փակել, որ անձրևաջրերն այլևս ներս չլցվեն։ Այս երկու օրն արդեն կսկսեն աշխատանքները։

Ես պարզապես գիտեմ, որ մեր ազգի համար այս հարցը շատ նուրբ է։ Հատուկ մամուլի ասուլիս արեցի երեկ, որ ցույց տանք խնդիրը, և բոլորն իրենց աչքով տեսնեն։ Գնացել ենք սենյակներ, հուշահամալիր, և բոլորը տեսել են իրավիճակը։ Ուզում եմ՝ մեր բնակչությունը հանգիստ լինի, որ ոչ մի այլ փոփոխություն չի լինելու։ Դուք չեք պատկերացնի, այդ անձրևոտ օրերին սենյակներում թասեր ենք դնում, որ մեզ վրա չլցվի։ 30 տարի թանգարանը, հուշահամալիրը, վարչական շենքը այնպես է կառուցված եղել, որ անձրևաջուրը մտնում է քարերի մեջ։ Նույնիսկ՝ արդեն տեղաշարժվող քարեր ունենք»,- հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Տնօրենը նաև տեղեկացրեց, որ նոր ցուցադրութուններ են սպասվում առաջիկայում։

«Մեր ժամանակավոր ցուցադրությունը դեռ տեղում է։ Նոր ցուցադրություն կանենք հաջորդ ապրիլի 24-ի համար։ Նաև նախատեսում ենք հայաստանյան ու արտասահմանյան մեր գործընկերների հետ համատեղ ցուցադրություններ»,-ասաց նա։

Գզոյանը հավելեց, որ հուշահամալիրի վերանորոգման գործընթացը կավարտվի Ցեղասպանության 110-ամյա տարելիցին ընդառաջ, որպեսզի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներն անցկացվեն ճիշտ ժամանակին։

Oragir.News-ի հարցին՝ արդյո՞ք իր տնօրեն ընտրվելու փաստը գաղտնի պահելու միտում եղել է, Գզոյանը պատասխանեց.

«Ոչ, ոչ, ի՞նչ եք ասում։ Կայքում դրված է։ Ես էլ 2012 թվականից աշխատել եմ այստեղ։ Հետո ընտրությունների ժամանակ հոգաբարձուների խորհրդի կողմից ես եմ ընտրվել որպես տնօրեն։ Գաղտնի պահելու ի՞նչ խնդիր պետք է լինի»,- ասաց տնօրենը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն էր ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները