Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:43 04-10-2024

Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Ֆեյսբուքի էջում ֆոտոթակարդներից նկարահանված տեսաձայնագրություններ են հրապարակվել արգելոցում բնակվող վայրի կենդանիների մասին՝ կից գրառմամբ.

«Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է:

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931 թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների միջազգային կոնգրեսի ժամանակ:

Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։ Ուստի անհրաժեշտ է պահպանել դրանց։

Մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար կենդանական աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա վարքի նորմ, իսկ այդ հարստության պահպանումը՝ գիտակցված անհրաժեշտություն, ինչը ամուր նախադրյալներ կստեղծի ապագա սերունդներին անխաթար բնաշխարհ փոխանցելու համար»,- գրված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները