Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:33 03-10-2024

Քանդվելուց 6 ամիս անց Գեղանիստի կամուրջը վերանորոգվում է. աշխատում են արաբները

6 ամիս առաջ քանդված Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող Գեղանիստ-Երևան կամուրջը վերջապես սկսել են վերակառուցել։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Oragir.News-ն այցելեց Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող Գեղանիստ-Երևան կամրջի շինարարության տարածք և պարզեց, որ կամրջի վերակառուցման աշխատանքներն օտարերկրացիներ են իրականացնում, ազգությամբ՝ արաբներ, որոնք ասացին մեզ, որ Շարմ էլ Շեյխից են եկել։

Չնայած այն բանին, որ մենք արաբերեն չէինք հասկանում, աշխատողները թարգմանչի միջոցով բացատրեցին, որ կամրջի վերակառուցման աշխատանքները 1 տարի կտևեն։

Բնակիչների նշմամբ՝ արդեն կես տարուց ավելի է՝ այս վիճակն է։ Կամրջի մյուս հատվածում դպրոցն է։ Եվ երեխաների անվտանգությունը ապահովելու համար ծնողներն են նրանց ուղեկցում դպրոց։

Մարդիկ դեռ մեծ դժվարությամբ են հաղթահարում քանդված կամրջի ճանապարհը։ Բնակիչներից մեկը, ով անցնում էր քանդված կամուրջը, ասաց․

«Չմեռանք, փահլևան էլ դարձանք»։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող Գեղանիստ-Երևան կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում 6 ամիս առաջ տեղի ունեցած մասնակի փլուզման հետևանքով կամուրջը դեռ փակված է, և երթևեկությունը դադարեցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր