Ներքին 2 տարի առաջ - 21:10 02-10-2024

Արման Դիլանյանն ընդունել է ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԵԱՏՄ դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանը և Արաիկ Թունյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհավորել է գործընկերներին ԵԱՏՄ դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։

ՀՀ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ դատական մարմինն այս ընթացքում բավական բարդ ճանապարհ է անցել և արդեն իսկ ապացուցել իր կենսունակությունը՝ իրեն վերապահվող իրավասության շրջանակներում առանցքային դեր ստանձնելով ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության իրավունքի միատեսակ կիրառումն ապահովելու, ինչպես նաև՝ կողմերի փոխշահավետ համագործակցության, իրավահավասարության, շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանման գործում։

ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենց նպատակն է իրավական ամուր հենք ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն և բազմակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակումը։ Քննարկվել է այդ նպատակով երկկողմ և բազմակողմ հարթակների ստեղծման հնարավորությունը՝ ինչպես առկա, այնպես էլ՝ հեռակա ձևաչափերով։ Կողմերն ընդգծել են, որ մասնագիտական և ակադեմիական շրջանակների պրոֆեսիոնալների համագործակցությունը մեծապես կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում և՛ Միության դատարանի, և՛ ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի