Ներքին 2 տարի առաջ - 19:34 02-10-2024

ՀՀ ՔԿ քննիչների վերապատրաստում՝ ԵՄ և ԵԽ CyberEast ծրագրի շրջանակներում

ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի CyberEast ծրագրի և Արևելյան գործընկերության տարածաշրջանում կարողությունների զարգացման համատեղ նախաձեռնությունների շրջանակներում հոկտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է «Ֆինանսական հետաքննություն, վիրտուալ արժույթներ և դարքնեթ» խորագրով եռօրյա դասընթաց։

Դասընթացը կազմակերպվել է՝ որպես շարունակություն ՀՀ քննչական կոմիտեի կողմից, CyberEast+ CyberEast+ծրագրի աջակցությամբ, 2024թ. մայիսին Կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված եվրոպական փորձագետների մասնակցությամբ անցկացված խորհրդատվական առաքելություն-հանդիպման։

Դասընթացը, որին մասնակցում են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի համապատասխան վարչությունների ղեկավարներ, ՔԿ կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների՝ ֆինանսական շրջանառության բաղադրիչ ունեցող, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ քննող ավելի քան երկու տասնյակ քննիչներ, ուղղված է ֆինանսական հանցագործությունների քննությանը և փողերի լվացմանն առնչվող վարույթների շրջանակներում վիրտուալ արժույթների և դարքնեթի հետ վարվելակերպին, ֆինանսական բնույթի և կիբեռհանցագործությունների զուգահեռ քննություններ իրականացնելու՝ քննիչների կարողությունների զարգացմանը, նախաքննության ընթացքում ֆինանսական շարժերին հետևելու պրակտիկայի ամրապնդմանը։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա շնորհակալություն է հայտնել եվրոպացի փորձագետներին՝ ՀՀ ՔԿ հետ գործակցությունը շարունակելու և CyberEast+ CyberEast+ծրագրի շրջանակներում կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում իր մարդկային ռեսուրսները զարգացնելու՝ Քննչական կոմիտեի քաղաքականությանն օժանակելու համար՝ հաշվի առնելով, որ կիբեռհանցագործության և էլեկտրոնային ապացույցների մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողությունների զարգացումը շարունակում է մնալ առաջնահերթություն։

Անցկացվող դասընթացը կարևորվում է նրանով, որ փողերի լվացման սխեմաներում կիրառվում են բարձր տեխնոլոգիաների նորացվող գործիքներ, ինչը ստիպում է ոչ միայն փոփոխել իրավական կարգավորումները, ընդլայնել ու խորացնել միջազգային համագործակցությունը, այլև՝ ֆինանսական և կիբեռհանցագործություններ քննող քննիչներին օժտել ժամանակակից որոնողական և վերլուծական տեխնոլոգիաների կիրառման կարողություններով։ Իսկ ընդհանուր առմամբ աստիճանաբար ամրապնդվում է համոզմունքը, որ ֆինանսական հանցագործությունների քննության ընթացքում առանցքային է դառնում տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավոր ծագում ունեցող գումարների, միջոցների, ակտիվների հայտնաբերումը, առգրավումը, արգելադրումն ու բռնագանձումը։ Պատճառն այն է, որ հանցավոր ծագում ունեցող միջոցները շրջանառությունից չհանվելու դեպքում չեն հատուցվում տուժողների, պետությանը պատճառված վնասները, իսկ ստվերում գտնվող հանցավոր եկամուտները հետագայում ծառայում են հանցավոր նպատակներին, գեներացնում նոր հանցավոր կարողություններ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին