Ներքին 2 տարի առաջ - 19:46 02-10-2024

Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին. վերջինը հոսպիտալացվել է. shamshyan.com

Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին են զանգահարել «Մարտունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «Փակ գանգուղեղային վնասվածք հարցականով, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում առաջացած վիճաբանության ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Դ․ Ա․-ն մեկ անգամ բռունցքով հարվածել է Ա. Պ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին