Ներքին 2 տարի առաջ - 12:15 02-10-2024

ՆԳՆ-ն տակից է աշխատում․ Սրբազան շարժման մասնակիցներից որոշների մեքենաները վերադարձվել են

Չորս ամիս առաջ՝ մայիսի 30-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցած և ավտոերթ իրականացրած վարորդներից շատերի դեմ քրեական գործեր են հարուցել և այդ հիմքով տրանսպորտային միջոցները չեն վերադարձնում։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ամենատարբեր ու զավեշտալի մեթոդներով են մարդկանց դեմ գործեր հարուցվել, օրինակ՝ խուլիգանության հոդվածով կամ վրաերթի։

«Եվ դա այն պարագահում, երբ որևէ մեկը վրաերթ չի կատարել, ընդամենը ավտոերթով եկել ու կայանել են Հանրապետության հրապարակ բերող ճանապարհներին, դռները փակել ու մասնակցել են Բագրատ Սրբազանի հրավիրած հավաքին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ուշագրավն այն է, որ 4 ամիս անց ՆԳՆ-ն հասկացել է, որ քաղաքացիներից շատերի տրանսպորտային միջոցների «առևանգումն» ապօրինի է, չեն կարողացել որևէ դրվագով գործ հարուցել, ուստի սկսել են վարորդներին անաղմուկ կանչել և տրանսպորտային միջոցները վերադարձնել։

«Փաստացի՝ ՆԳՆ-ն ևս «տակից» է աշխատում։ Չկարողացան մեր վրա գործ հարուցել, առանց աղմուկ հանելու՝ մեքենաները հետ տվեցին։ Ասացին՝ եկեք, ավտոները տարեք, մենակ թե՝ ոչ մի տեղ չասեք այդ մասին։ Ստացվում է, որ իմ տրանսպորտային միջոցը ապօրինի ձևով 4 ամիս պահել են իրենց մոտ՝ Դավթաշենում գտնվող Ոստիկանության զորքերի տարածքում։ Ուզում եմ հասկանալ՝ ՆԳՆ-ն փոխհատուցելո՞ւ է այս ամենի համար, քանի որ իրենց պատճառով բազմաթիվ անհարմարություններ ենք կրել»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 30-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը մասնակցած, դեպի Կառավարության շենք ավտոերթ իրականացրած քաղաքացիների ավտոմեքենաները ոստիկանները տեղափոխել էին հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձնում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին