Տեսանյութ 2 տարի առաջ - 23:30 01-10-2024

Զինկոմների վրա ճնշում կա․ հարցում

Oragir.News-ի տեղեկություններով՝ օրերս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել են Երևանի բոլոր զինկոմներն ու մարզերի որոշ զինկոմներ։

Բարձրացված դժգոհություններին ու հարցադրումներին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ պատճառը քաղաքական որոշումն է եղել։

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը դեռևս այդ մասին պաշտոնապես ո/չ հաստատել և ո/չ էլ հերքել է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ինչո՞ւ են ազատվել աշխատանքից Երևանի զինկոմները։

«Այս երկրում օրը մի հատ բան է փոխվում, երևի կառավարության հետ իրար չեն հասկացել, լավ բան չի սպասվում»․- ասաց մի քաղաքացի։

«Ղեկավարների գլխում ինչ-որ պրոբլեմ կա»,- հավելեց մեկ այլ քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ հրաժարվեցին պատասխանել հարցին՝ նշելով, որ դրա մասին տեղյալ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի