Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 01-10-2024

Հերթական վատ գո՞րծը, թե՞ նոր ոճ. Երևանում տեղադրվել է Ավրորայի արձանը

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի էր ունեցել Ավրորա Մարդիգանյանի արձանի բացումը։ Ոչ միայն այս, այլև վերջին շրջանում Երևանում տեղադրված արձանները դժգոհության ալիք են բարձրացնում հանրության շրջանում, սոցհարթակներում։ Կարծիքներ են հնչում, թե արձանների մեծ մասը միտումնավոր են այնպես պատրաստում, որ հանրային դժգոհություն հրահրեն։

Ուշագրավ է, որ արձաների վերաբերյալ հանրային քննարկումներում մասնագիտական քննադատություն քիչ է հնչում։ Թե ինչն է դրա պատճառը, դժվար է ասել։

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Oragir.News-ն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ այցելուների մեծամասնությունը նոր արձանի մասին չգիտեր և չէր էլ տեսել։ Ոմանք ասացին, որ ուշադիր չեն նայել արձանին և չեն կարող կարծիք հայտնել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկն ասաց․

«Ինձ համար սկզբում շատ անհասկանալի քանդակ էր, բայց երկար նայելուց հետո շատ հավանեցի, հետաքրքիր կոմպոզիցիա է»։

Oragir.News-ը զրուցեց նաև արձանի քանդակագործի՝ Վիգեն Ավետիսյանի հետ, ով ներկայացրեց Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմությունը և ասաց, թե ինչ կարևոր է նման արձանի տեղադրումը։ Նա տեղեկացրեց նաև, որ արձանը դրվել է Ավրորայի մասունքների վրա և այդ պատճառով այն սոսկ արձան չէ։ Քանդակագործի խոսքով՝ սա աշխարհում նմանը չունեցող ոճի քանդակ է, նորություն է համաշխարհային քանդակագործական արվեստում։ Հարթությունը տարածության մեջ դառնում է տարածական։ Հարթաքանդակ է, բայց ընկալվում է որպես եռաչափ։

«Այստեղ ես ոչ թե մի մարդ, այլ մի անբողջ կյանք եմ ներկայացրել։ Մարդիգանյանը միայն գեղեցիկ կին չէր։ Իր կյանքը՝ կոտրված կյանքը, թե ինչ տանջանքների միջով է անցել և ուր է հասել։ Այս ամբողջը կա այս քանդակի մեջ։ Մի կողմից կոտրված խնոցին է, հակառակ կողմում արդեն Ամերիկայում ինքը զգեստով է և այն կուժով, որն արդեն գեղեցիկ է։ Եվ արդեն կարծես՝ վերածնվեց կոտրված տունը, հայրենիքը, ճակատագիրը։

Սա 2 սիմվոլներ են՝ մարդու անցած ճանապարհը քանդակի մի կողմում, և մյուս կողմում, երբ կորցնում ես ամեն ինչ և գտնում ես ամեն ինչ»,- ասաց քանդակագործը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:48 Սանկտ Պետերբուրգը և Տվերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. Wildberries-ի պահեստներում կրկին հրդեհ է բռնկվել