Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:10 30-09-2024

Ժողովուրդը չի կարող առանց գազի ապրել. հարցում

Շարունակվող ուկրաինա-ռուսական պատերազմի և ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ևս մեկ գազային ճգնաժամ կարող է սպառնալ եվրոպական երկրներին գալիք ձմռանը։ Խողովակաշարով գազի մատակարարումները հնարավոր է նվազեն և գազի գինը թանկանա:

Որոշ ամերիկյան և տեղական վերլուծաբաններ ու պաշտոնյաներ կանխատեսում են, որ նման գազային ճգնաժամ կարող է առնչվել նաև Հայաստանին, եթե ՌԴ-ն գազային շանտաժի ենթարկի Հայաստանին, ստիպելով կատարել 2020-ի նոյեմբերի 9-ի 9-րդ կետն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Եթե այսպիսի շանտաժ լինի, ապա հնարավոր է՝ ձմռանը հայ ժողովուրդը և ՀՀ տնտեսությունը լուրջ խնդիրների բախվեն։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «ԱՄՆ-ն և մեր իշխանություններն ակնարկում են, որ հնարավոր է՝ ձմռանը Հայաստանում գազ չլինի, պատրա՞ստ եք առանց գազի մնալ»։

Հարցվածների մի մասն ասաց, որ ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի, պետության՝ «Պիտի պատրաստվենք, դիմանանք։ Էն տարիները ոնց անցկացրինք, հիմա էլ մի բան կանենք»։ «Առանց գազի էլ կդիմանանք։ Հայաստանի համար ամեն ինչի պատրաստ ենք»։ «Տարիներ առաջ մնացինք, հիմա էլ կմնանք, ինչ է եղել»։ «Ամեն ինչի պատրաստ ենք, միայն անկախ լինենք»։

Որոշ քաղաքացիներ նշեցին, որ շատ դժվար է լինելու, և պատրաստ չեն նման փորձության։ «Է՜, շատ դժվար է ցուրտ ձմռանը դիմակայել։ Էդքան պատրաստ չէ ժողովուրդը։ Շատ դժվար կլինի, հատկապես՝ չունևոր խավի համար»։ «Իհարկե՝ չենք կարող, պիտի կառավարությունն այդ մասին նախապես մտածի»։ Մի քանի քաղաքացիներ էլ լավատեսորեն բացառեցին նման կանխատեսման իրականացումը։ Իսկ մի քաղաքացի հումորով ասաց՝ «Հա՛։ Մեկ ա՝ մենք փայտ ենք վառում»։

Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանը մի քանի անգամ գազային շանտաժի է ենթարկել Հայաստանին։ Դրանցից ամենաաղմկահարույցը 2009-2013-ին էր, երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ էր վարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար