Ներքին 2 տարի առաջ - 17:41 28-09-2024

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ կնշանակվի ՔՊ-ական տնօրենը

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 11-ին ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Հրայր Կարապետյանը անցնում է կոռուպցիայի գործով։

Oragir.News-ի տեղեկություններով` Հրայր Կարապետյանի ձերբակալությունից երկու շաբաթ անց ՔՊ-ական վերնախավը այդ պաշտոնի համար իր թեկնածուին է նշանակել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետ կնշանակվի ՔՊ-ական Գայանե Ղուկասյանը, ով աշխատում է Գյումրիի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն։ Պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից, իսկ մինչ այդ պաշտոնին նշանակվելը աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ։

Գայանե Ղուկասյանի քաղաքականություն մտնելու փորձերը սկսվել են 2021 թվականի հոկտեմբերից, երբ ՔՊ ցուցակով առաջադրվեց ավագանի։

Գայանե Ղուկասյանը ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Էմմա Պալյանի մտերիմն է։ Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի` վերջիներիս հովանավորությամբ են կատարվում Ղուկասյանի կարիերայի սրընթաց վերելքները։

Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Մեզ փոխանցեցին, որ մեզանից են իմանում, իսկ Հրայր Կարապետյանի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie