Մամուլ 2 տարի առաջ - 08:52 28-09-2024

Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք սկսել են բաց եւ փակ ֆորմատներով Ավինյանի վրա «բոչկա գլորել»։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ վտանգ է տեսնում Երեւանի քաղաքապետից, նրա օրեցօր ամրապնդվող դիրքերից, Ավինյանը, կուսակցությունում աջակիցների մեծ բանակ ունենալուց բացի, սերտ շփումներ ու կապեր է հաստատել տարբեր խավերի, այդ թվում` որոշ օլիգարխների հետ, նաեւ ավագանուն է «իրենով արել»։

Մեզ պատմել էին, որ անցած շաբաթ Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Լուլուն է Ավինյանին քննադատել, թե` խոսում են, որ շինթույլտվությունների դիմաց մեծ փողեր է առնում, իսկ երեկ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Ավինյանի դեմ խոսեց, երբ քննարկվում էր ռազմարդյունաբերությունը խթանող նախագիծը: Նա դատապարտեց բոլոր այն գործիչներին, գերատեսչություններին, որոնք խոչընդոտներ են առաջացնում ոլորտի զարգացման համար, ասաց, որ բազում նման դեպքերի մասին է լսել, սակայն հիշատակեց միայն Ավինյանի հիմնարկը․ «Երեւանի քաղաքապետարանը 4 ամիս է՝ հոսանքի թույլտվություն չի տալիս զենք արտադրողին»։ Կուսակցության աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում Ավինյանի դեմ արշավը նոր թափ կհավաքի։ Փաշինյանը միայն անդեմ, անողնաշար ստրուկների է հանդուրժում, իսկ Տիգրան Ավինյանն այդպիսին չէ:


Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է