Ներքին Տեսանյութ Հարցում 2 տարի առաջ - 16:25 26-09-2024

Մակրոնն ո՞վ է, որ գա Հայաստան. հարցում

Շաբաթներ առաջ հայկական թերթերից մեկը, հղում անելով ֆրանսահայ համայնքի անանուն աղբյուրին, լուր տարածեց, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը։ ՀՀ ԱԳՆ-ն չհերքեց լուրը։ Սեպտեմբերի 15-ին ՀՀ եկավ պաշտոնից հեռացող ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Իսկ Մակրոնն այդպես էլ չեկավ։ Բազմաթիվ սպասումները չարդարացան, և բազմաթիվ հարցեր ծագեցին։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ձեր կարծիքով ինչո՞ւ Մակրոնի այցը Հայաստան տեղի չունեցավ»։

Հարցվածների մի մասն ասաց, որ գուցե Մակրոնը այլ զբաղվածություն է ունեցել։

Մի քաղաքացի էլ այսպես պատասխանեց. «Մակրոնն ո՞վ է, որ գա Հայաստան»։

Նշենք, որ նախագահ Մակրոնը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։ «Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ»,- ընդգծել է նա։

Նշենք նաև 2023-ին ևս լուր էր տարածվել, թե Մակրոնը սեպտեմբերի 21-ին այցելելու է Երևան, սակայն լուրն անմիջապես հերքվել էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում