Ներքին 2 տարի առաջ - 12:43 26-09-2024

Վարչապետը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչ վարչապետ Փաշինյանին խոսքը փոխանցելը` ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը նշել է, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ Փաուերի խոսքով` հուլիսին ժամանել է Երևան` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ «Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Սամանթա Փաուերը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ելույթի հնարավորության համար և նշել. «Կցանկանայի ձեզ հետ կիսվել այն մասին, թե ժողովրդավարությունն ինչ է տվել Հայաստանին 2018 թվականի հեղափոխությունից հետո, որը թավշյա, ժողովրդավարական և խաղաղ հեղափոխություն էր։ Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ։

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է, այն է, որ ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Մինչև հեղափոխությունը մենք Հայաստանում ունեինք մենաշնորհներ և սահմանափակումներ որոշ տնտեսական գործունեությունների համար։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է։ Ժողովրդավարության կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան։ Կարծում եմ` սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն փաստը, որ Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, դա նույնպես ժողովրդավարության արդյունք է, և շատ կարևոր է, որպեսզի այս օրակարգը հաջողությամբ պսակվի։

Հաջորդ արդյունքը գուցե կրկին ավանդական հայացքների վերանայման մասին է։ Դա հասարակությունում կանանց դերի մասին է։ Վստահաբար ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված, ու մեր ժողովուրդն ու հասարակությունն ընկալում են, որ դա մեր երկրի սոցիալ, տնտեսական ու քաղաքական զարգացման կարևոր կոմպոնենտ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կանանց խրախուսում ենք, որ իրենք լինեն ավելի ակտիվ։ Նրանց արձագանքն այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կուզենայինք, բայց պրոցեսը մեկնարկել է և որևէ կասկած չկա, որ մենք կունենանք իրական փոխոխություններ։ Դա կլինի մեր կանանց, ինչու չէ նաև տղամարդկանց համար, ընդհանրապես մեր հասարակության համար ժողովրդավարության իրական արդյունք։ Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ