Մամուլ 2 տարի առաջ - 07:13 26-09-2024

Ի՞նչ նպատակով է Առողջապահության փոխնախարարը «շտապ գործուղվել» Նիդերլանդներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանը բիզնես կլաս դասի տոմսով ուղեւորվել է Նիդերլանդների թագավորություն 2 օրով։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ բիզնես կլաս դասի տոմսի արժեքը կազմել է 1.168 741 դրամ։

Գիշերավարձի 2 օրվա համար առողջապահության նախարարի տեղակալը վճարել է 87.511 դրամ, իսկ 3 օրվա օրապահիկի համար՝ 140.103 դրամ, որի 1 օրվա վճարը հավասար է 111 եվրոյի։
«Ժողովուրդ» օրաթերթը ո՛չ առողջապահության նախարարությունից, ո՛չ պաշտոնական այլ աղբյուրից այդպես էլ չգտավ տեղեկություն, թե ինչ նպատակով է փոխնախարարը բիզնես կլասով «շտապ գործուղվել» Նիդերլանդներ:

Նշենք, որ Լեւոն Հակոբյանը 2019 թվականին աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ 2020-2023 թվականներին` «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն:
2023-2024 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական: Բժշկական գիտությունների թեկնածու է:

Առողջապահության նախարարի տեղակալ կրկին նշանակվել է 2024 թվականի մարտի 27-ին ու համարվում է նախարարի վստահելին եւ «աչքն ու ականջը» թիմի ներսում»:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր