ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանության շնորհավորանքը
copy image url

ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանության շնորհավորանքը

Ներքին 6 ամիս առաջ - 09:39 21-09-2024
Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:
«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:

Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ: Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»,-ասվում է :

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ