Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 11-09-2024

ՀՀԿ-ի հերթական սուտը. ՀՀ-ն չէր կարող 500 կմ քառակուսի գրավել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախօրեին, հակադարձելով իշխանական պատգամավորների մեղադրանքներին, հայտարարեց, որ 2013-2015 թվականներին Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական և այլ տիպի ագրեսիաներին հակազդելու արդյունքում Հայաստանի սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քառակուսի կմ-ով, սակայն դա արվել է անաղմուկ․ «Բայց մենք դրա մասին չենք խոսել, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա կարող էր հակառակորդի համար առիթ դառնալ այս կամ այն գործողությունների իրականացման: Մենք չփորձեցինք ձեզ պես 2020 թվականի տավուշյան դեպքերը ներկայացնել որպես Հայրենական պատերազմ: Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ բացառապես հող եք հանձնում»։

Հանրության շրջանում Մամիջանյանի այս հայտարարությունն իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ․ հանրության և փորձագետների մի մասը պնդում է, որ Հայաստանը չէր կարող այդքան մեծ տարածք գրավել և դա աննկատ մնար։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը հաստատեց, որ 2013-2015 թվականներին հայկական բանակը Նախիջևանի ուղղությամբ՝ Սյունիքի մարզին սահմանակից հատվածում, թշնամուն լուրջ հակահարված է տվել և որոշակի տարածքներ իր վերահսկողության տակ վերցրել, սակայն դժվար է ասել, թե դրանք քանի քառակուսի կիլոմետր են եղել։ Նրա խոսքով՝ այս հարցի հստակ պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է ռեսուրս ներդնել, Google Maps-ի հին ու նոր արբանյակային քարտեզներն ուսումնասիրել։

/Մհեր Հակոբյան, ռազմաքաղաքական վերլուծաբան/

Փորձագետը նշում է, որ այստեղ առկա է նաև հաշվարկ կատարելու մեթոդների և մոտեցումների խնդիրը, որոնցից կախված պատկերը փոխվում է։ Նա այս համատեքստում հիշեցրեց Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած տարածքների օրինակը՝ նշելով, որ թեև շրջանառվում էր այն պնդումը, որ հայկական կողմը 800 հեկտար տարածք է կորցրել, սակայն անձամբ ուսումնասիրել և պարզել է կորսված տարածքը մոտավորապես 600 հեկտար է եղել։

Մհեր Հակոբյանը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի ջանքեր ներդնել՝ Կիրանցում դիրքերի դասավորվածությունը ստուգելու համար։ «Իշխանական այսպես կոչված փորձագետներ կան, ովքեր լուրջ դեմքով պնդում են, որ Կիրանցում մենք անգամ հող ենք ձեռք բերել։ Ես ասում եմ, որ դուք քարոզ եք անում՝ ասելով, որ մենք Կիրանց-Ոսկեպար հատվածում ավելի շահեկան դիրքերում ենք, քան թշնամին։ Ես ասում եմ՝ քարտեզները կբացվեն և կապացուցեմ, որ դա այդպես չէ, սակայն տեսականորեն էլ այդպես չէր կարող լինել, որովհետև Ալիևը ձեզ հող չէր տա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե հայկական կողմը տարածքային ձեռքբերում ունենար, ապա Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնի՝ այդ մասին հայտարարելու և գլուխ գովալու համար։

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքներ չի գրավել՝ բացառությամբ Տավուշի հատվածի, որտեղ դա կազմում էր մի քանի քառակուսի կմ։ Նրա խոսքով՝ դա արվել էր Վրաստան տանող ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, իսկ ուրիշ որևէ վայրում Հայաստանը տարածք չի գրավել։


/Ռուբեն Գալիչյան, քարտեզագետ/

Գալիչյանը շեշտեց, որ 500 քառակուսի կմ-ն հսկայական տարածք էր, որը հնարավոր չէր աննկատ գրավել․

«Հնարավոր է մի տեղ-երկու տեղ մի քանի մետր առաջ են գնացել, բայց նման բան գոյություն չունի։ 500 քառակուսի կիլոմետրը մոտավորապես այնքան տարածք է, եթե Երևանից մինչև Էջմիածին գիծ քաշենք, հետո գիծ քաշենք դեպի հյուսիս, գնանք հասնենք մինչև Ծաղկաձոր, քառակուսի դարձնենք։ Դա հսկայական տարածք է, Հայաստանի տարածքի 1/20-րդը։ 500 քառակուսի կիլոմետրը հավասար է մոտավորապես Սյունիքի մարզի մեկ քառորդին կամ մեկ հինգերորդին, նման բան հնարավոր չէ»։

Այսպիսով՝ համադրելով փորձագետների կարծիքը, գալիս ենք այն եզրակացության, որ սա ՀՀԿ-ի հերթական սուտն է և Հայաստանի Հանրապետությունը չէր կարող աննկատ ձևով 500 քառակուսի կմ տարածք գրավել։ Փաստացի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, հակադարձելով իշխանական պատգամավորների հայտարարություններին, դա անում է կեղծիք տարածելու և սեփական քաղաքական ուժի կառավարման տարիները իդեալականացնելու ճանապարհով, մանիպուլացնում է նաև հանրությանը, ինչը նույնպես անթույլատրելի է։

Նշենք, որ Նախիջևանի տարածքը կազմում է 5500 քառակուսի կմ տարածքը, և եթե ՀՀ-ն իսկապես Նախիջևանից 500 քառակուսի կմ տարածք գրաված լիներ, ապա դա պետք է կազմեր վերջինիս տարածքի 1/11-րդ մասը։ Ստորև ներկայացված քարտեզում պատկերել ենք նաև, թե դա մոտավորապես որքան տարածք պետք է կազմեր, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ-ն չէր կարող 500 քառակուսի կմ տարածք գրավել։



adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
20:39 Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
15:35 Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
22:33 Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
22:47 Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
18:29 Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները. այսօրվա ձերբակալության հետքերով
19:45 «Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում
17:35 Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին
18:00 Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր
22:30 Համբարյան, Խաչատրյան, Սիմիդյան. ո՞վ կնշանակվի արդարադատության նախարար