Արտաքին 2 տարի առաջ - 14:19 07-09-2024

Վիետնամի իշխանությունները հայտարարել են տարհանում եւ փակել են օդանավակայանները «Յագի» թայֆունի պատճառով

Վիետնամի հյուսիսային նահանգների իշխանությունները փակել են օդանավակայանները եւ տարհանել բնակիչներին, քանի որ «Յագի» թայֆունը շաբաթ ցերեկը մոտենում է երկրին, տեղեկացրել է Associated Press-ը։

Մինչ այդ չինական Հայնան նահանգում թայֆունի պատճառով զոհվել էր երկու մարդ, մոտ հարյուր հոգի վիրավորվել էր։
Վիետնամի օդերեւութաբանական ծառայությունները «Յագին» անվանել են «ամենահզոր թայֆուններից մեկը տարածաշրջանում վերջին տասնամյակի ընթացքում»։ Նրա քամու արագությունը կազմում է ժամում 150-166 կիլոմետր, տեղեկացնում են պետական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Նգուեն Վան Հիոնգին Վիետնամի Հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների ազգային կենտրոնից։

Սպասվում է, որ «Յագին» կհարվածի Կուանգնին ափամերձ նահանգին, որտեղ գտնվում է Հա Լոնգ ծովախորշը, որը մտցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում եւ հայտնի է իր բազմաթիվ կրաքարե կղզիներով, որտեղ, պետական ԶԼՄ-ների տվյալներով, արդեն չեղարկվել են հարյուրավոր ծովային ճամփորդություններ։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան