copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 20:00 05-09-2024

Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել Ավետիք Չալաբյանի դեմ դատախազության ներկայացրած ապացույցները

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստը։ Երեկ պետական մեղադրողի ելույթի հերթն էր, նա չօգտվեց իր ելույթի իրավունքից, կարճ ելույթ ունեցավ, իսկ դատական նիստը ընթացավ հիմնականում հարցուպատասխանի տարբերակով՝ դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միջև։

Դատական նիստին հետևող քաղաքացիների, ինչպես նաև իրավապաշտպանների համոզմամբ՝ դատարանը մի շարք դրվագներով փաստացի կասկածի տակ դրեց պետական մեղադրողի ներկայացրած մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ դատարանը մի շարք դրվագներով հարցադրումներ է կատարել՝ փորձելով հասկանալ մեղադրող կողմի փաստարկները որոշ հարցերի վերաբերյալ։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ապացույցների թույլատրելիությանը՝ մասնավորապես անհայտ աղբյուրից ստացված և մոնտաժված ձայնագրության մասով, քրեական գործի հարուցման օրինականությանը, որովհետև պաշտպանական կողմն իր վերաքննիչ բողոքում այդ հարցն էլ էր քննարկման առարկա դարձրել։


/Վարազդատ Հարությունյան, փաստաբան/

«Խոսքը մասնավորապես անհայտ աղբյուրի՝ «Medianews․am» կայքի հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցելու օրինականության, ինչպես նաև հակընդդեմ հարցման իրավունքի խախտման մասին է, քանի որ Ավետիք Չալաբյանին հնարավորություն չի տրվել մյուս մեղադրյալին՝ Էմմա Սարգսյանին, հակընդդեմ հարցման ենթարկել։

Բացի այդ, մենք Առաջին ատյանի դատարանում միջնորդել էինք, որ մյուս վկան՝ Արման Սահակյանը, հեռակապի միջոցով հարցաքննվի, սակայն դատարանն այն մերժել էր՝ հիմք ընդունելով մեղադրանքի կողմի այն պատճառաբանությունը, որ Արման Սահակյանը այս գործից առանձնացված մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է, սակայն դատարանն արդարացիորեն հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ վկան ինքնավար հասկացողություն է, այսինքն՝ մի գործով 2 մեղադրյալները միմյանց համար հանդիսանում են վկա, և մեղադրյալներից յուրաքանչյուրն իրավունք ունի միջնորդել, որ մյուսը հարցաքննվի որպես վկա։

Բնականաբար բարձրացվել էին նաև ապացույցների բավարար համակցության վերաբերյալ հարցադրումները, որովհետև, ըստ էության, դատարանն իր հարցադրմամբ փորձում էր հասկանալ՝ եթե այդ ձայնագրությունը չլիներ, ապա կայի՞ն այլ ապացույցներ, որոնք վկայում էին Չալաբյանին վերագրվող արարքի կատարված լինելը, թե՞ ոչ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ դատարանն ըստ էության անկարկում էր, որ եթե այդ ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, ընդ որում դրա մեջ էլ որևէ փաստական ապացույց չկա, որ Չալաբյանը նյութապես շահագրգռել է, կա՞ որևէ այլ ապացույց, թե՞ ոչ։

Վարազդատ Հարությունյանը շեշտեց՝ դատախազությունը պատասխանեց, որ բացի ձայնագրությունից՝ միակ ապացույցն Էմմա Սարգսյանի ցուցմունքն է, ընդ որում այս ցուցմունքն էլ ուղիղ չի մատնանշում Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարված լինելու հանգամանքը։ Նրա խոսքով՝ դատարանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Թոռնիկ Ալիյանն, իր հերթին, հակասական ցուցմունքներ է տվել և ուղիղ չի պնդել, որ Չալաբյանն իրեն նյութապես շահագրգռել է․

«Այս բոլոր հարցերի վերաբերյալ մեղադրանքի կողմը ներկայացնող դատախազի պատասխանները կցկտուր էին, իրավական առումով՝ թույլ հիմնավորված, սա միայն իմ կարծիքը չէ, մեր քաղաքացիները նույնպես հետևել են դատական նիստին և տեսել։ Ուստի ենթադրում եմ, որ դատարանն իր եզրահանգումներն այդ պատասխանների վերաբերյալ կատարել է»։

Oragir.News-ի հարցին, թե այս ամենը բավարա՞ր է Ավետիք Չալաբյանին արդարացնելու և գործը փակելու համար՝ Վարազդատ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք՝ Չալաբյանի պաշտպանները, հենց այդ ակնկալիքն ու հույսը ունեն, սակայն դեռևս չեն ցանկանում շտապել։ «Կունենանք դատական ակտ ու կտեսնենք՝ դատարանն ինչպես է գնահատել այս բոլոր խախտումները, դրանք խախտումներ համարե՞լ է, թե՞ ոչ ու ինչպես է գնահատել այդ խախտումների ազդեցությունը՝ գործի ճիշտ լուծման տեսանկյունից։ Առնվազն երեկվա դատական նիստի ընդհանուր պատկերից ելնելով՝ ակնկալում ենք, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը կբեկանվի, և գործը կուղարկվի նոր քննության»,- ասաց նա։

Հարությունյանը հավելեց նաև՝ եթե հարցին նայում ենք մեղադրանքի ապացուցված լինել-չլինելու տեսանկյունից, ապա նույնիսկ եթե այդ ձայնագրությունն իրավական տեսանկյունից ճանաչվի թույլատրելի, ապա միևնունն է, Չալաբյանին մեղսագրվող արարքը չի հիմնավորվել ապացույցների բավարար համակցությամբ։ Նա ասաց, որ իրավաբանության մեջ՝ քրեական դատավարությունում, գոյություն ունի կասկածից վեր ապացուցողական շեմ, որը հաղթահարված է համարվում այն պարագայում, երբ եղած ապացույցները պարզապես մեկնաբանման տեղ չեն թողնում՝ փաստական տվյալների առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրահանգումներ անելու համար։

«Մեր պարագայում ոչ միայն մեկնաբանության տեղ են թողնում, այլև հակառակը՝ մեծամասամբ հիմնավորում են Չալաբյանի անմեղությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան



adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
20:39 Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծեծել են 44-օրյա պատերազմի մասնակցին
15:35 Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
22:47 Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com
22:33 Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 77-ամյա տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
18:29 Բալասանյան ընտանիքը վաճառել է Գյումրիի բիզնեսները. այսօրվա ձերբակալության հետքերով
19:45 «Ջրաշխարհի Խաչիկը» «Դոմուս»-ի հրդեհի պատճառն է փնտրում
17:35 Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին
18:00 Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել. նա «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան էր
22:30 Համբարյան, Խաչատրյան, Սիմիդյան. ո՞վ կնշանակվի արդարադատության նախարար

Ձեզ գուցե հետաքրքրի