Ուղիղ եթեր

Սնուփ Դոգի երգերից երեխաները ինչ պետք է սովորեն, հայհոյանքնե՞ր. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:37 04-09-2024
Oragir.News-ը երեկ գրել էր, որ այս ուսումնական տարվանից Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում։

«Երաժշտություն» առարկայի համար երաշխավորված դասագրքերը 2-ն են, որոնցից մեկը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակության և Ռուզաննա Եսայանի հեղինակությամբ գիրքը, արդեն համացանցում լայն քննարկումների առիթ է տվել։

Դասագրքի առաջին մասում ուսումնասիրվում են ժամանակակից երաժշտատեսակները։ Բնական է, որ այդ ցանկում ներառված է նաև ռեփ ժանրը։ Եվ որպես ժանրի կարկառուն ներկայացուցիչ՝ դասագրքում տեղ է գտնել նաև Սնուփ Դոգը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ գո՞հ են ԿԳՄՍ նախարարության նոր բարեփոխումներից։

«Իհարկե ոչ, չէի ցանկանա, դասական երաժշտություն կա», - ասաց մի կին։

«Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ են մտածում մեր այրերը, ովքեր պատասխանատու են դպրոցների և երեխաների դաստիարակության համար, ի՞նչ պետք է սովորեն՝ անգլերեն հայհոյանքնե՞ր», - նշեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված