copy image url
Ներքին 3 օր առաջ - 18:45 04-09-2024

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում

Ներկայումս մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում եւ որոշում կայացնում են մաքսային մարմինները:

Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու եւ որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Նախագծով նախատեսվում է ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող եւ դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը՝ ներառելով նաեւ մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացնելիս այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը եւ հավելել, որ նպատակն է կրճատել վարչական վարույթի վրա ծախսվող ժամանակը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է նախատեսել դրույթ, որով իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու եւ որոշում կայացնելու հնարավորություն կտրվի, եթե իրավախախտը չի առարկի եւ գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված կլինեն: Օրինակ, եթե սահմանին մաքսային կանոնների խախտում է հայտնաբերվել, եւ իրավախախտը համաձայն է, ապա այդտեղ կիրականացվի վարույթը: Իրավախախտի համաձայն չլինելու դեպքում գործը կընթանա վարչական վարույթի բոլոր առանձնահատկություններով:

Նոր կարգավորմամբ մաքսային մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է վարույթի իրականացումը փոխանցել մաքսային մարմնի մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Գործի քննությունն առաջարկվում է իրականացնել տեսակապով, եթե իրավախախտը կհամաձայնի: Անհրաժեշտության դեպքում այն կձայնագրվի:

Կանոնակարգվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ ծանուցումների կարգը: Այն դեպքերում, երբ անձը գրանցված աշխատող է, ապա գործատուն կծանուցվի, իսկ եթե գրանցված չէ, ապա ծանուցումը կիրականացվի ընդհանուր սահմանված կարգով: Եթե իրավախախտը ժամանակին չարձագանքի, ապա ծանուցումը կտեղադրվի www.azdarar.am համակարգում եւ կհամարվի պատշաճ ծանուցված:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է ծանուցումների համակարգի արդյունավետությամբ՝ փորձելով հասկանալ, թե ինչու է պետական համակարգը ծանուցման իր գործառույթը դնում մասնավորի վրա: «Ֆիզիկական անձը պատշաճ ծանուցված չլինելու համար մեղադրելու է գործատուին, ոչ թե պետությանը: Ինչո՞ւ ենք այդպես անում»,- հարց է հնչեցրել պատգամավորը:

ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությամբ ծանուցման նման եղանակը կարող է դիտարկվել Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող, քանի որ պատշաճ ծանուցում իրականացնելու պարտականությունը կրում է պետությունը:

Վերը նշված տեսակետների առնչությամբ ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ իրենց դիտարկմամբ կիրառվելու է ծանուցումների միասնական եղանակ, այն չի հակասում Սահմանադրությանն ու իրավական ակտերին:

Քննարկումների արդյունքում որոշվել է դրական եզրակացության արժանացնել հարցը, իսկ իրավական ու բովանդակային խնդրահարույց հարցերը քննարկել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
adv_banner

Ամենից շատ դիտված

00:24 Ամուսնացած էր, ունի 1 որդի. զոհված ոստիկանը 37 տարեկան էր
19:55 Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին. shamshyan.com
20:43 Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր. shamshyan.com
00:14 Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է կապիտան Հայրապետ Ստեփանյանը
15:10 Նիկոլի բանտակից ընկերոջ թաղամասի համար Զովունիում քանդում են գործարան
16:42 Էջմիածնում աշակերտները դասերն ավարտում են երեկոյան ժամը 8-ին, մութ ճանապարհներով տուն գնում
21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց․ 4։1
15:53 Մոսկվայից բացատրել են. ՀՀ-ն հետ է կանչել Պուտինի ձերբակալման մասին ստորագրությունը
16:15 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած և ոստիկան ներկայացած տղամարդիկ պահանջել և ստացել են 50 հազար դրամ. shamshyan.com
18:36 Արագածոտնի մարզում 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի