Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:38 04-09-2024

Ինչպես թալանել վարորդներին. հոսանքի գինը որոշում է հանձնաժողովը, ապա բազմապատկում են 3-ով

Վերջին տարիներին կառավարությունն աջակցում է էլեկտրամոբիլների ներկրմանը։ Դրանք ներկրվում են առանց մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկ չի գանձվում։

Թեև Էլեկտրամոբիլները քիչ ծախսատար են, աշխատում են առանց արտանետումների, կարմիր գծերի վճարից էլ ազատված են, միևնույն է, խնդիրներ դեռևս կան։ Էլեկտարական մեքենաների լիցքավորման կայաններում հոսանքը 3 անգամ ավելի թանկ է վաճառվում, այն դեպքում, երբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կա հստակ սահմանված գին՝ 1 կՎտ/ժ ցերեկը՝ 41.98 դրամ, գիշերը՝ 37.98 դրամ։

Oragir.News-ը ուսումնասիրեց ու պարզեց, որ օրինակ «Team Energy» էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում ծառայության վճարը 1 կՎտ-ի համար կազմում է 120 դրամ:

Oragir.News-ը մեկնաբանության համար կապ հաստատեց «Team Energy» Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց․ աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ արժեքը կախված է նրանից, որ իրականացվում է ավտոմեքենաների լիցքավորում ոչ սովորական էներգիայով։

«Սովորական էլեկտրականություն չի տրամադրվում, այսինքն՝ հենց «Team Energy» կայանների օգտագործման համար է տրամադրվում, թե ինչ հոսանք է օգտագործվում տվյալ դեպքում, ես չեմ կարող նշել, բայց խոսքը սովորական հոսանքի մասին չէ, որը տրամադրվում է բնակարաններում։ Մենք հոսանքի վերավաճառք չենք կատարում։

Շուկայում գործում են տարբեր կազմակերպություններ, որոնց հետ արժեքային ինչ-որ սանդղակ գոյություն ունի, որի շրջանակներում նաև ձևավորվում են ընկերություններում առաջարկվող արժեքները»,- ասաց նա։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ պարզաբանման համար կապ հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանի հետ, ով նշեց, որ դրանք չկարգավորվող են, մրցակցային շուկայական գներ է։

«Այդ էլեկտրամոբիլները ինչ գնով են լիցքավորում՝ չկարգավորվող է։ Այսինքն՝ կայանի սեփականատերն ինքն է այդ բիզնեսում գին որոշում։

ԱԳԼՃԿ-ներում գազը, որ վաճառվում է՝ մրցակցային շուկա է, մենք չենք կարգավորում, նույնն էլ էլեկտրամոբիլների կայանները։ Դա մրցակցային գին է, մենք չեն կարգավորում և գործ էլ չունենք դրա հետ։

Ինչ-որ մեկը կայան է կառուցում, այդ սարքը դնում է։ ՀԷՑ-ից հոսանք է գնում, վաճառում է էլեկտրամոբիլ ունեցողին։ Կարող է դեռ շատ չի, մրցակցային չի՝ դրա համար թանկ է, շատերն իրենց տանն են լիցքավորում։

Հոսանքը, որ վաճառում են ինչ-որ տեղից ձեռք են բերում։ Դա կարող է լինել էլեկտարաէներգետիկական շուկայից, կարող է լինել մատակարար որևէ այլ ընկերությունից, կարող է լինել ՀԷՑ-ից։ Մենք չենք կարող ասել, տվյալ սեփականատերը էներգետիկ շուկայի ո՞ր հատվածից է գնել հոսանքը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան