Արտաքին 2 տարի առաջ - 11:44 01-09-2024

Հանդիպում կանցկացվի Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ. Լավրով

Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան, Իրանը տեսանելի ապագայում ևս մեկ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք արտաքին քաղաքական գերատեսչությունների և պաշտպանության նախարարությունների մեծ ջանքերով անցած տարի կարողացանք հանդիպումներ անցկացնել պաշտպանական գերատեսչությունների, արտաքին գործերի նախարարությունների և հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։

Այնտեղ նրանք փորձեցին բանակցել այնպիսի պայմանների շուրջ, որոնք կարող են հանգեցնել Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը։

Այդ հանդիպումներին մասնակցել են Սիրիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները։

Հիմա ելնում ենք հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակահարմարությունից։ Վստահ եմ, որ այն տեղի կունենա տեսանելի հեռանկարում»,-հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում