Ներքին 2 տարի առաջ - 20:30 29-08-2024

Ինչ է պատրաստվում բռնագրավել Դատախազությունը․ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ունեցվածքը

Գլխավոր դատախազությունը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջում է բռնագանձել ապօրինի գույք, խոսքը 17 անշարժ գույքի, ավելի քան 222 միլիոն դրամի և 1 տրանսպորտային միջոցի մասին է։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է եղել 1999-2012 թվականներին։

Նախքան քաղաքապետ ընտրվելը՝ Վարդան Ղուկասյանը եղբայրների հետ ֆերմերությամբ է զբաղվել։

Oragir.News-ը փորձել է ի մի բերել նախկին քաղաքապետին պատկանող գույքի «ամենաերևացող» մասը։

1. Վարդան Ղուկասյանը 2000-ականներին Գյումրիի Գորկու զբոսայգու կանաչ գոտում ձեռք է բերել տարածք, որտեղ կառուցել է «Օազիս» ռեստորանը։






2. Գյումրեցիների պատմելով` Ղուկասյանին է պատկանում նաև «Ալեքսանդրապոլ ռանչո» համալիրը, որը գտնվում է քաղաքից դուրս՝ Վարդբաղ կոչվող տարածքում:




3. Գյումրիի նախկին քաղաքապետի անվան հետ են կապվում նաև վերջերս Գյումրիի դրամատիկական թատրոնի հարեւանությամբ («Բոշի սադ») գտնվող «Հրաշքների տուն» մանկական և «Ատրակցիոն» սրճարանները։



4. Վարդան Ղուկասյանի ունեցվածքը այդքանով, բնականաբար, չի սահմանափակվում․ ըստ գյումրեցիների՝ նրան են պատկանում քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մի քանի գազալցակայաններ (Մուշ թաղամաս, Սալբոտկա)։





Խոսակցություններ են շրջանառվում նաև, որ իշխանափոխությունից հետո Ղուկասյանը Շահումյանի շուկայի իր տարածքները վաճառել է այլ գործարարների։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանը 2006-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է եղել, 2017-ին դուրս է եկել կուսակցությունից և նույն թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ