Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:48 28-08-2024

«ArLeAM»-ի այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը (տեսանյութ)

«ArLeAM» ընկերության ինտենսիվ այգիներում մեկնարկել է խնձորի բերքահավաքը։ Այգեկութն ազդարարել են այգիներ այցելած «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության աշխատակիցները։

Միջոցառումը մրցույթային բնույթ ուներ․ ընկերության աշխատակիցները բաժանվել են 4 թիմի, որոնք այգում աճող խնձորների անվանական անուններն են կրել՝ Ռոյալ Գալա, Ռեդ Դելիշես, Գոլդեն Դելիշես և Գրեննի Սմիթ։ Հաղթող է ճանաչվել ամենաշատ բերք հավաքած թիմը՝ Գրեննի Սմիթը, որը 350 կգ խնձոր է քաղել։

«ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը նշել է, որ ինտենսիվ այգին տարեկան միջինում 1000 տոննա բերք է տալիս․ «Այգիներում կա խնձոր, ծիրան և տանձ: Ունենք 4 տեսակի խնձոր: Առաջինը «Գալան» է հասունանում:

Այն աշնանային ամենաքաղցր և խրթխրթան խնձորների դասին է պատկանում: Հայկական շուկայում ամենապահանջված խնձորներից է: «Գալայից» հետո հասունանում են «Գոլդենն» ու «Ռեդ Դելիշեսը»: Վերջում հասունանում է «Գրեննի Սմիթը»: Այն ևս շատ պահանջված կանաչ խնձոր է, որը համարում են ֆրանսիական: Մեր բոլոր ծառերն ունեն իտալական արմատներ»,-ասել է նա։

Ինտենսիվ այգիների խնամքը մեկնարկում է դեռ ձմռանը՝ ծառերի էտով, իսկ արդեն գարնանն սկսում են ջրել այգիները, գյուղատնտեսական բաժինը զբաղվում է ծառերի պատվաստումով, բուժմամբ, պարարտացմամբ, մոլախոտերի հեռացմամբ և այլ աշխատանքներով։ Այգեգործների ուշադրության տակ է գտնվում նույնիսկ ոռոգման ջրի որակը և չափաբաժինը, որը պետք է համապատասխանի կաթիլային համակարգով աճեցվող ծառերի չափանիշներին։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են