Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:23 27-08-2024

Նիկոլը ո՛չ ղեկավարի տեսք ունի, ո՛չ էլ ղեկավարի շնորհք. գյուղացի

Շիրակի մարզի Ջրաձոր (նախկինում անվանումը՝ Ջալաբ), գյուղը Գյումրիից 10 կմ է հեռու։ Գյուղում ենթակառուցվածքները լավը չեն, գազաֆիկացում չկա, զբաղմունք չկա։

Գյուղի տարեցներն ասում են՝ ամռանը տանջանք է, ձմռանը տանջանք է։



«Հանդից գալիս ես գոմ, գոմից էլ բերանդ բաց ընկնում ես տուն։ Կյանքը էդպես կողքերիցս անցնում է, տանջանք, չարչարանք․ ուրիշ բան չկա։ Փաշինյանը գյուղացիներին դրել է թամբալի տեղ։ Թող հլը գա, գյուղացու տանջանքը տեսնի։ Երեւի չգիտի էլ, որ Շիրակի մարզում էսպիսի գյուղ կա։ Էդքան սրտացավ ղեկար է, թող գա, մտնի տները, տեսնի՝ մարդիկ ինչ կարիքներ ունեն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյուղացիներից մեկը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը ո՛չ ղեկավարի տեսք ունի, ո՛չ էլ ղեկավարի շնորհք։



«Հեծանիվ է քշում, չգիտես ինչ է անում... Դա ղեկավարի պահվա՞ծք է։ Չի կարելի էսպես մարդկանց ականջներին լապշա կախել։ Վեց տարվա մեջ ի՞նչ է արել, իհարկե ոչ մի բան, չնայած պարզ է, թե ինչ է արել։ Դուք ինքներդ գյուղի ճամփեքի վիճակը տեսաք, պահած բան չէ։ Ասֆալտ, ասֆալտ, ասֆալտ...լավ ինչքան կարելի է խաբել, ինչքան կարելի է մարդկանց էշի տեղ դնել։ Ես էդ մարդու ոչ մի տառին ու բառին չեմ հավատում»,- շարունակում է գյուղացին։



Ջրաձորցիներն ասում են, որ գյուղը շատերն են լքել, տեղափոխվել Ամասիա ու հարեւան գյուղեր, որտեղ պայմանները քիչ թե շատ բարվոք են։

Գյուղացիներն ասում են՝ մարզպետներ, վարչապետներ փոխվեցին, բայց որպես այդպիսին իրենց կյանքի որակը չփոխվեց։




Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա