Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:39 24-08-2024

ԱՆ-ն թաքցնո՞ւմ է իրականությունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առողջապահական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է՝ հոսպիտալացված են։ Մինչդեռ երկու օր առաջ նախարարությունը հաղորդեց, որ վերջին 14 օրվա ընթացքում այս տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված է, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը, չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանն այդ վիրուսի մասին իրազեկեցին երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։ Ավելին՝ ինֆենկցիոնիստների մասնակցությամբ կոնսիլիում չի հրավիրվել՝ քննարկելու իրավիճակը։

Մինչդեռ մասնագետները կարծում են, որ առաջին մահվան դեպքից հետո պետք է դա արվեր եւ հստակ շրջաբերական իջեցվեր շրջակա միջավայրի նախարարությանը՝ ջրամբարների եւ ջրային տարածքների հատվածում հատուկ միջոցառումներ ձեռնարկելու եւ մոծակների տարածումը կանխելու ուղղությամբ։ Որոշ կանխատեսումներ կան, որ այս տենդը գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին կարող է պանդեմիայի վերածվել, իսկ այս պահին դրա դեմ պատվաստանյութ չկա։

Նախարարությունից պարզաբանումներ խնդրեցինք այս ամենի վերաբերյալ, նախարարի խոսնակը փոխանցեց․ «Որոշ շրջանակներ վերջին օրերին ակտիվորեն տարածում են լուրեր, թե իբր Նեղոսի տենդից մահացածների թիվը մեծանում է։ Փորձում են խառնաշփոթ մտցնել։ Պաշտոնապես հերքում եմ։ Մինչ այս պահը գրանցվել է մահվան մեկ դեպք, եւ մահացածն ունեցել էր ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, ընկճված իմունիտետ։ Առհասարակ, մենք` որպես նախարարություն, պետական մարմին, կրում ենք պատասխանատվություն հանրության առաջ եւ որեւէ թիվ թաքցնելու միտում չունենք։ Հրապարակելու ենք կամ լրատվամիջոցին տալու ենք թիվ` այնպես, ինչպես անում ենք կարմրուկի, քութեշի, ավելի վաղ` քովիդի շրջանում։ Ինֆեկցիոն բուժկենտրոնում այս պահին բուժօգնություն է ստանում 8 պացիենտ` հաստատված, եւ 9 հոգի` կասկածելի։ Դինամիկ փոփոխվող տվյալ է, սա այս պահի դրությամբ է»։ Փոխանցեցին նաև, որ հենց առաջին օրը շրջաբերական է իջեցվել բոլոր կառույցներին։

Նշենք, որ այս վիրուսը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցից, մարդը մարդուն չի վարակում: Ռիսկային խմբում են տարեցները, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցողները:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը