Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 22-08-2024

Ամբողջ ազգով չոբան ենք, ո՞նց հովիվ չկա․ հարցում՝ ոչխարաբուծության մասին

Վերջին տարիներին Հայաստանում անվտանգային բազմաթիվ խնդիրներ են առաջ եկել, որոնց թիվ 1 պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, սակայն վերջինս շարունակում է հեծանվային «տուրերն» ու մարզային այցելությունները, որի ընթացքում վարչապետը երկրում առկա առաջնային անվտանգային խնդիրները մի կողմ թողած՝ սկսել է զբաղվել նաև գյուղատնտեսությամբ։

Այսօր Փաշինյանը կառավարության նիստին ասաց, որ հովիվների պրոբլեմ կա, և չեն կարող հովիվ գտնել, որ ոչխարաբուծությունը զարգանա։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց ուղղեց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ոչխարաբուծությունը չի զարգանում, իրենց կարծիքով՝ ինչն է պատճառը։

«Ես ընդհանրապես չեմ ուզում նրա անունը լսել»,- ասաց մի կին, ով հրաժարվեց պատասխանել հարցին։

Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց մեր հարցին․ «Հովիվ չկա՞, սաղ ազգով չոբան ենք։ Ես գիտեմ մի բան, Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է, որոշ բաներ ճիշտ է»։

«Բա էսքան մի երկրի մեջ այսքան ոչխար կա, չի զարգանո՞ւմ ոչխարաբուծությունը, մեզ ոչխարի տեղ դրած ապրում են։ Իր նախկին ղեկավարներից մեկի խոսքը մեջբերեմ՝ «1 մլն ոչխար ունեմ, ի՞նչ մտածելու բան ունեմ։ Բան չի փոխվելու, որն ունի շարունակական բնույթ»,- նշեց մի կին։

Հարցված քաղաքացիներից մեկն ասաց․ «Առաջին հերթին պետք է անվտանգությունն ապահովես, նոր ոչխարաբուծության մասին մտածես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրագրող՝ Անի Ներկարարյան
Օպերատոր՝ Զավեն Օհանյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով