Ուղիղ եթեր
«Վեոլիա ջրի» աշխատակիցների տիեզերական հիմարության արդյունքում բնակիչներն առանց ջուր են մնացել
copy image url

«Վեոլիա ջրի» աշխատակիցների տիեզերական հիմարության արդյունքում բնակիչներն առանց ջուր են մնացել

Միտք Ներքին 8 ամիս առաջ - 11:38 21-08-2024
Խմբագիր, լրագրող Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուրեմն երեկ «Վեոլիա Ջուր / Veolia Armenia-ի աշխատակիցները եկան Թումանյան 39 հասցեում գտնվող շենքում իբր վթարված խողովակները նորոգելու: Ինչպես գիտեք, այդ հասցեում է գտնվում նաև իմ « Բյութի Բյուրո գեղեցկության կենտրոնը: Սկզբում մոտեցանք շատ բարեհամբյուր խնդրեցինք, որ հնարավորինս արագ վերականգնեն, խոստացան, որ կտևի 2 ժամ: Անցավ 5 ժամ, փոսը փակեցին, գործիքները հավաքեցին, մոտեցան, թե բա վերջ, ջուրը միացրել ենք... Այստեղից սկսվեց ամենահետաքրքիրը, ջուրը միացրել էին իբր, բայց մենք շարունակում էինք ջուր չունենալ: «Վեոլիա»-ի աշխատակիցները մտահոգված դեմքով սկսեցին ինչ-որ բաներ իրար մեջ խոսել, հետո եկան, թե բա մի հատ փտած խողովակ կար, դա հանել ենք, պլոմբել, կարո՞ղ ա դա ձեր ջրի խողովակն էր, որովհետև մնացածը ջուր ունեն։

Ինձ կանչեցին, ցույց տվեցին գետնին գցած ինչ-որ խողովակ, թե բա հեսա, լրիվ փտած էր, հո չէինք թողնելու, կտրեցինք, հանեցինք... Կողքից էլ մյուս աշխատողը սկսեց պատմել, թե բա քուրիկ ջան, մենք ինչ անեինք, հարևաններից մեկն եկավ, ասեց, որ էս փտած խողովակը պետք չի մեզ, հանեք, մենք էլ հանեցինք, եթե դուք գիտեիք, որ էտ ձեր խողովակն ա, գայիք ասեիք, չկտրեինք... Անցավ մի քանի րոպե, պարզվեց, որ մենակ մենք չենք, ամբողջ շենքը ջուր չունի, այսինքն այս մարդիկ եսիմ ում ասելով շենք մտնող ջրի խողովակը կտրել են, տեղը ոչ մի բան չեն դրել, պլոմբել են, փոսը փակել ու քանի որ արդեն ժամը 18:00-ն էր այլևս ոչինչ անել չեն կարող... Հիմա այսօր առավոտվանից սպասում ենք, թե երբ են վերջապես «Վեոլիա» ջրի աշխատակիցները քնից զարթնելու, գան իրենց տիեզերական հիմարության արդյունքում պատճառված վնասը վերացնեն:

Արդյունքում ես՝ որպես բիզնեսի ներկայացուցիչ, կրեցի լուրջ վնասներ, քայքայեցի նյարդերս, առավոտվա ժամը 9:00-ից ամբողջ աշխատակազմով ծախսեցինք 2 ժամ անարդյունք «Վեոլիա» ջուր զանգելու վրա, քանի որ իրենց բոլոր օպերատորները հավերժ զբաղված են. չգիտեմ գոյություն ունի մի մարդ, ում հաջողվել է երբևէ կապ հաստատել «Վեոլիա» գերզբաղված օպերատորների հետ...

Հիմա մտածում եմ, որ արժի «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ դատական հայց ներկայացնել. գոնե մի անգամ իրենց հիմարության պատճառով անհարմարություն ունենան, որ հետագայում ինչ-որ հարևանի, անցորդի ասելով ջրի խողովակը էլի չկտրեն, տեղը ոչ մի բան չդնելով շպրտեն, մարդկանց առանց ջուր թողնեն, հետո էլ մունաթ գան, թե բա փտած խողովակ ենք թափել, մերսի էլ չեք ասում:

Ամենից շատ դիտված