Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:50 04-01-2024

«Վեոլիա Ջուր»-ը բնակիչներին ջրի փոխարեն օդ է մատակարարում․ քաղաքացին ահազանգում է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոցի բնակիչներից մեկը Oragir.News-ին պատմեց, որ տևական ժամանակ է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ չի կատարում իր պարտականությունները, ինչը անհանգստություն է պատճառում բնակիչներին։

Բանն այն է, որ ջրամատակարարումը փողոցում կատարվում է ժամային գրաֆիկով՝ առավոտյան 07։00-ից մինչև գիշերը 00։00-ն, սակայն, ըստ բնակչի՝ երբեք իրենց ջուրն այդ ժամին չի միացել։

«Առավոտյանին 9-ին, 10-ին 12-ին բացում ենք ծորակը, բայց օդ է լինում ու ջրի կաթիլներ, ամեն անգամ պետք է զանգենք «Վեոլիա Ջուր»՝ 185, ասում են՝ կտեղեկացնենք, որ ստուգեն երևի օդի ճնշման խնդիրն է, 1-2 ժամ հետո խնդիրը կարգավորում են, ու այդպես ամեն օր։ Այսինքն՝ իրենց ամեն օր զանգել է պետք, որպեսզի բնակիչների ջրի հարցը լուծեն»,- ասաց քաղաքացին։

«Վեոլիա Ջրից» նրան ասել են, որ պետք է սպասի, մինչև ծորակից օդը դուրս գա, սակայն բնակչի խոսքով՝ ամեն անգամ օդի է դուրս գալու պահին հաշվիչը պտտվում է, ինչի համար հետո իրենք վճարում են․ «Ստացվում է, որ մենք վճարում ենք ոչ թե ջրի համար, այլ օդի։ Եթե այդ հարցը կապված լիներ միայն իմ տան հետ, կմտածեի, որ խողովակների հետ ինչ-որ խնդիր կա, բայց ամբողջ թաղամասի տներն են այդ վիճակում։ Ջուր չի լինում, տան ջեռուցման համակարգերը չեն աշխատում, մարդիկ իրենց հոգսերը չեն կրողանում հոգալ, չգիտենք, թե այս ամենը դեռ ինչքան է շարունակվելու»,- եզրափակեց բնակիչը։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում