Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 19:05 20-08-2024

Ռուսները հարբեցող են, հայկական կոնյակը ո՞նց չեն հավանում․ հարցում

«Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտությունը հայտարարել է, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90% -ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ։

Որոշ կարծիքներ են հնչում, որ այս ամենն ավելի շատ կապ ունի հայ-ռուսական լարված հարաբերությունների հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ ինչու են Ռուսաստանում հանկարծակի պարզել, որ հայկական կոնյակների 90%-ն անվտանգ չէ։

«Մեր հայկական կոնյակը ամեն տեղ հարգված է, այդ ո՞նց եղավ, որ իրենց հարբեցողների դուրը չեկավ, որ ինչ զիբիլ ասես խմում են, հոտած ջուր էլ են խմում։ Նրանք մորուց մանուկ «ալկոգոլիկ» են»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից շատերը նշեցին, որ այս ամենն ավելի շատ կապ ունի քաղաքականության հետ, դրա համար էլ Ռուսաստանն ասում են, թե հայկական կոնյակն անվտանգ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում