Ներքին 5 ամիս առաջ - 21:35 16-05-2026

Հարբեցող ծաղրածուին պետք է վռնդենք այդ պաշտոնից․ Ռոբերտ Քոչարյան

Խաղաղությունը չի կարող լինել երկարատև, հարատևելի առանց երաշխավորների։ Եվ մենք առաջարկում ենք, որ այդ երաշխավորները պետք է լինեն այս երկրագնդի ամենահզոր երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Այս մասին Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանը։

«Նիկոլ Փաշինյանը ունի յուրահատուկ կարծիք, ասում է խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է, չեմ հորինում ժողովուրդ ջան, ինքն է ասում։ Լուրջ մենակ թշնամին կարող է նման բան առաջարկել։
Երբ ես դա լսեցի միանգամից հիշեցի մի վրացական ասացվածք, ասում է ոչխարը ամբողջ կյանքը գայլից է վախեցել, հետո հայտնվել է չոբանի սեղանին։

Հիմա բնական հարց է առաջանում, ինչի համար Հայաստանի վարչապետը չի ուզում, որ խաղաղությունը երաշխավորեն աշխարհի հզոր երկրները։ Մի պատճառ կա, մի բացատրություն կա, միակ բացատրությունը, որ այդ դեպքում այլևս պետք չի, որ ինքը լինի ՀՀ վարչապետ, իր գոյությունը այդ պաշտոնին, այդ աթոռին հիմնավորել որևէ բանով անհնար կլինի։ Այլ բացատրություն այստեղ չկա։

Ուրեմն, ի՞նչ պետք է մենք անենք։ Այդ հարբեցող ծաղրածուն պետք է վռնդենք այդ պաշտոնից։ Դա իմ բառերը չի։ Ինքը սիրեց այդ բառերը, որովհետև Ալիևն է դա ասել է, ինքն էլ չի հակադարձել։ Ասել է՝ օքեյ եմ դրա հետ»,-ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում