Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:00 19-08-2024

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գրողների միություն կընդունե՞ն․ ինչ է անհրաժեշտ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիլոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ սիրում է նաև ստեղծագործել, որի շրջանակներում երբեմն բանաստեղծություններ է գրում ու ձոնում Հայաստանի Հանրապետությանը։

Փաշինյանի բանաստեղծությունները հանրության շրջանում իրարամերժ գնահատականների են արժանանում․ թեպետ քաղաքացիների մեծամասնությունը պնդում է, որ դրանք իրենցից որևէ արժեք չեն ներկայացնում, այնուամենայնիվ կառավարության ղեկավարի համակիրները գտնում են, որ վերջինս բանաստեղծական մեծ ձիրք ունի և ապագայում դասվելու է հայ մեծանուն գրողների շարքին։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ընթերցում էր իր գրած հերթական բանաստեղծությունը՝ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» վերնագրով։ Նրա համոզմամբ՝ քաղաքական հայեցակարգերը պետք է ստանան գեղագիտական արտահայտություն, ու իր հեղինակած բանաստեղծությունը իրական Հայաստանի՝ 29․743 քառակուսի կմ-ի արտհայտությունն է։

Oragir.News-ը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է անդամակցել միությանը և ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի վերջինս համալրի գրողների միության շարքերը։ Ի պատասխան՝ Միլիտոնյանն ասաց, որ գրողների միության շարքերը համալրելու համար Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է որոշում կայացնի և դիմի իրենց։


/Էդվարդ Միլիտոնյան, Հայաստանի գրողների միության նախագահ/

«Ինքը պետք է որոշի, պետք է դիմի, գրքերը ներկայացվեն, երաշխավորագրեր են պետք։ Ընթացակարգն այդպիսինն է, դա մենք չենք որոշում․ մարդը դիմում է գրում, գրքեր է ներկայացնում, երաշխավորագրեր և այլն, և այլն»։

Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ դիմումը, համապատասխան գրքերն ու երաշխավորագրերը ստանալուց հետո գրողների միությունում հանձնաժողով է ձևավորվում, որը որոշում է՝ տվյալ թեկնածուն կարո՞ղ է դառնալ միության անդամ, թե ոչ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մինչև այժմ Հայաստանի ղեկավարներից միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել գրողների միության միության անդամ։ Էդվարդ Միլիտոնյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ առաջին նախագահը շատ վաղուց է անդամակցել միությանը՝ դեռևս խորհրդային տարիներից։ «Դա եղել է շատ շուտ՝ Սովետի օրոք»։

Էդվարդ Միլիտոնյանը հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միությանն իր անդամակցությունը չի դադարեցրել և մինչև օրս վերջինս գրողների միության անդամ է։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար