Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք Ներքին 2 տարի առաջ - 21:30 16-08-2024

Պրոֆիլակտիկ զգուշացում․ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի տարածքում Իսրայելի քաղաքացիներին չի կարող վնասել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև խորացող լարվածության ֆոնին նախօրեին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն էր տարածել, որն ուղղված էր Իրանին սահմանակից երկրներում, այդ թվում Հայաստանում և Ադրբջանում գտնվող իր քաղաքացիներին։ Թել Ավիվն իր քաղաքացիներին կոչ է արել այս երկրներում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են իրենց համար վտանգ ներկայացնել և զգոն լինել Իրանից հնարավոր սպառնալիքների դեպքում։

«Հաշվի առնելով Իսրայելի պետական խորհրդանիշներին և քաղաքացիներին վնաս հասցնելու Իրանի և նրա դրածոների փորձերից բխող սպառնալիքը՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Իրանի հետ սահմանակից երկրներ՝ Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, այցելող Իսրայելի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զգուշություն և ականջալուր լինել ազգային անվտանգության աշխատակիցների նախազգուշացումներին»,- ասվում է հայտարարությունում։

Oragir.News-ը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե իսրայելական կողմն իր քաղաքացիներին ի՞նչ վտանգի մասին է նախազգուշացնում, և Իրանը Հայաստանում ու իրեն սահմանակից մյուս երկրներում Իսրայելի քաղաքացիներին ինչպե՞ս կարող է վնասել։ Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ Իրանը ոչ մի կերպ չի կարող վնասել Հայաստանում, Ադրբեջանում և իրեն սահմանակից մյուս երկրներում գտնվող Իսրայելի քաղաքացիներին։

«Պարզապես պատերազմները երբեմն չեն լոկալիզացվում կոնկրետ պետության սահմաններում, ու դրանք կարող են դուրս գալ այդ պետության սահմաններից։ Պլոֆիլակտիկ զգուշացնում են, ընդ որում զգուշացումը տեղի է ունեցել, որ Իսրայելի քաղաքացիներն ուշադիր լինեն ու զգույշ լինեն, այլ ոչ թե չհայտնվեն սպառնալիքների ներքո։ Դա նշանակում է, որ խոսքը գնում է նվազ վտանգավորության մասին»։

Oragir.News-ի հարցին, թե Գազայում հրադադար հաստատելու հարցով Դոհայում մեկնարկած բանակցությունները կարո՞ղ են նպաստել, որ Իրանը հրաժարվի Իսրայելին պատասխան հարված հացնելու մտադրությունից, թե՞ վերջինս Իսրայելի արարքը [Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը-խմբ․] չի կարող անպատիժ թողնել՝ քաղաքագետը պատասխանեց, որ իր կարծիքով իրանական կողմի պատասխանը խաղարկային է լինելու՝ նախապես պայմանավորված և պրոտոկոլային։ Նա շեշտեց, որ Իրանն այժմ իր դեմքը փրկելու խնդիր ունի, սակայն առայժմ լայնամասշտաբ պատերազմի հիմքեր չի տեսնում։

«Իրանից կարող են նախազգուշացնել, որ ինչ-որ մի տեղ հարվածելու են, ինչպես նախորդ դեպքում, մարդիկ այդտեղից կտարհանվեն, պարզապես կհարվածեն, այդտեղ ինչ-որ բան կընկնի ու կպայթի։ Եթե ասեն այսինչ օրն ու այսինչ ժամին X վայրին հարվածելու են, այդտեղ էլ մարդ կմնա՞»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Իրանի պատասխանն ավելի շատ իմիտացիա կլինի, քան իրական պատասխան։

Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ Իրանը կարող է հարվածել Ադրբեջանի տարածքին, ինչի մասին վերջին շրջանում նշում են նաև արևմտյան լրատվամիջոցները՝ Գուրգեն Սիմոնյանը նման սցենարը չբացառեց՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանում այս հարցը մի փոքր էմոցիոնալ են ընկալում։

«Մեզ թվում է, որ եթե մեր ախոյաններին իրենց ախոյաններին հարված հասցնեն, այդ հարվածը ոչնչացնող ու կազմաքանդող կլինի, բայց դա իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Իրանցիները գուցե Ադրբեջանի տարածքում իսրայելական հետաքրքրություն ներկայացնող որևէ օբյեկտ կամ սուբյեկտ խոցեն, բայց մեծ հաշվով դրանից Ադրբեջանին որևէ վտանգ չի սպառնա, որովհետև առայժմ ես մեծ պատերազմի հիմքեր չեմ տեսնում»,- ասաց նա։

Քաղաքագետը շեշտեց, որ այս պահին տարածաշրջանում մեծ պատերազմն անհավանական է համարում։ Նրա խոսքով՝ Իրանն ու Ադրբեջանը տարբեր կատեգորիաների պետություններ են, տարածաշրջանային պատերազմներն աշխարհաքաղաքական իրողությունների ածանցյալ երևույթներն են և այժմ աշխարհաքաղաքան իրողությունները թույլ տալիս, որ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմ ծագի։

Սիմոնյանը հավելեց, որ այժմ կարծես թե ռուս-ուկրաինական պատերազմն էլ է եզրափակման շրջափուլ մտել ու այս իրավիճակում աշխարհը՝ առավել ևս արևմուտքը, որն իր քաղաքականությունը կառավարելի քաոսի համատեքստում է իրականացնում, պատերազմի այլ օջախների կարիք չի զգում։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է