Արտաքին 4 ամիս առաջ - 18:49 06-05-2026

Իրանը Մերձավոր Արևելքում վնասել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ. WP

Իրանը Մերձավոր Արևելքում վնասել կամ ոչնչացրել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ, սակայն ամերիկյան իշխանությունները բացահայտորեն չեն ընդունում վնասի իրական մասշտաբները։

Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հրատարակության տվյալներով՝ Իրանն օդային հարվածների ընթացքում խոցել է անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստներ, ռադարներ, կապի համակարգեր և ՀՕՊ սարքավորումներ։ Օդային հարվածների սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանում լիարժեքորեն շահագործել տարածաշրջանում գտնվող իր բազաները։ Թերթի զրուցակիցների փոխանցմամբ՝ գործողության սկզբում անձնակազմի մեծ մասը տեղափոխվել է այլ օբյեկտներ՝ իրանական հրթիռների հասանելիության գոտուց դուրս։

Թերթի հետ զրուցած փորձագետները կարծում են, որ ԱՄՆ զինվորականները թերագնահատել են հարվածային համակարգերը թիրախների վրա ուղղորդելու Իրանի կարողությունները, չեն հարմարվել ժամանակակից ԱԹՍ-ներից պաշտպանվելուն և բավարար պաշտպանություն չեն ապահովել մի շարք բազաների համար։ Փորձագետների կարծիքով՝ Իրանի հարվածները էական ազդեցություն չեն ունեցել ամերիկյան զինված ուժերի՝ ռմբակոծություններ իրականացնելու կարողության վրա։

Իր հետաքննության համար թերթն օգտագործել է Իրանի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարները։ Թերթը նշում է, որ լուսանկարների խմբագրման հետքեր չի հայտնաբերել։ Արբանյակային լուսանկարների ոլորտում մասնագիտացված ամերիկյան Vantor և Planet ընկերությունները, ԱՄՆ կառավարության խնդրանքով, սահմանափակել են Իրանում ԱՄՆ գործողության ժամանակ արված տարածաշրջանի պատկերների հասանելիությունը, նշում է WP-ն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ