Ներքին 2 տարի առաջ - 11:58 15-08-2024

Այ սրա համար ենք ասում՝ վճարեք հարկերը, ստվերում մի' գործեք. Փաշինյան

Սա հերթական դեպքն է, երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է, կառավարության նիստի ժամանակ, խոսելով Տավուշի և Լոռու մարզերում տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չգիտեմ, թե այս աջակցություն ստացող տնտեսվարողներից քանիսը իրեն տրամադրվող աջակցությունն արդարացի կհամարի, սակայն մենք դա որոշում ենք հարկեր վճարելու հետ: Այսինքն՝ ինչքան շատ հարկ է վճարել, այդքան շատ աջակցություն կստանա: Հարկերը հավաքագրվում են նրա համար, որ, իհարկե, Աստված չանի, որ նման ճգնաժամային դեպքերում կառավարությունն աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենա: Իհարկե, մենք երբեք այն մոտեցմամբ չենք շարժվել, որ մեր ընդունած ծրագրերն ու որոշումներն իդեալական են, իհարկե, կլինեն արձագանքներ, որոնք կդիտարկենք և ծրագրերի ընթացքը կլավարկենք: Չեմ կարող ասել, որ մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան՝ այդ ամենը հաշվառելու և տեղում հասկանալու: Հնարավորինս արագ պետք է այս աջակցությունը տեղ հասցնենք»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին