Ներքին 2 տարի առաջ - 20:39 14-08-2024

Առաջին կիսամյակում Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են ավելի քան 20 տոկոսով

Հայաստանում 2024 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր օգտագործման տրանսպորտի միջոցներով ուղևորափոխադրումների ծավալը 22.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում տրանսպորտի բոլոր միջոցներով փոխադրվել է 107 մլն 637.5 հազար մարդ: Հունիսին փոխադրվել է 17 մլն 960.8 հազար մարդ: Դա 8.6 տոկոսով քիչ է, քան մայիսին, սակայն 16.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը:

Գերակշռում են ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումները. տարվա առաջին կիսամյակում 2023-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցվել է 25 տոկոսով (87 մլն 830.6 հազար մարդ): Մայիսին տրանսպորտի այս միջոցով փոխադրվել է 14 մլն 454.1 հազար մարդ: Դա 10.6 տոկոսով քիչ է, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի ցուցանիշը գերազանցվել է 17.5 տոկոսով:

Այս տարվա առաջին կիսամյակում տաքսիներից օգտվածների թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.4 տոկոսով. ՀՀ վիճկոմի ներկայացրած տվյալներն արտացոլում են միայն իրավաբանական անձանց կողմից իրականացված ուղևորափոխադրումների ցուցանիշը:

Երկաթուղային տրանսպորտից օգտվածների թիվը տարվա առաջին կիսամյակում՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1 տոկոսով՝ 261.5 հազար մարդ: Հունիսին տրանսպորտի այս տեսակից օգտվել է 44.6 հազար հոգի: Դա 1.1 տոկոսով քիչ է մայիսի ցուցանիշից և նույնքանով գերազանցում է նախորդ տարվա հունիսի տվյալը:

Օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխություն չի կրել: Հաշվետու ժամանակաշրջանում փոխադրվել է 2 մլն 397.6 հազար մարդ: Այս տարվա հունիսին եղել է 529.8 հազար ուղևոր՝ 21.4 տոկոսով ավելի, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 2.9 տոկոս է:

Ներկայացված ցուցանիշները ներառում են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացված ուղևորափոխադրումների տվյալները:

Հայաստանյան շարժակազմերով օդային ուղևորափոխադրումները 2024-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 25.9 տոկոսով՝ 599.9 հազար մարդ, որից 149.4 հազարը՝ հունիսին: Մայիսի համեմատ առկա է 33.9 տոկոսի աճ: Նշված թիվը 7.4 տոկոսով փոքր է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից:

Այս տարվա առաջին կիսամյակում Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները (17 մլն 147.8 հազար մարդ) 16.3 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Հունիսին տրանսպորտի այս տեսակից օգտվել է 2 մլն 932.3 հազար մարդ՝ 2.5 տոկոսով պակաս, քան մայիսին: Նախորդ տարվա հունիսի համեմատ աճը 12.4 տոկոս է:

Տրանսպորտի բոլոր միջոցներով ուղևորափոխադրումների առավելագույն ցուցանիշը գրանցվել է մայիսին՝ 19 մլն 659.8 հազար մարդ, նվազագույնը՝ հունվարին (16 մլն 65.5 հազար մարդ):

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին