Եթե տեր չես քո ժառանգությանը, այդ արժեքը ոչ մեկը գետնին չի թողնի․ Մամուլյանը՝ Սևանի իշխանը Գյոքչայի իշխան անվանելու մասին
copy image url

Եթե տեր չես քո ժառանգությանը, այդ արժեքը ոչ մեկը գետնին չի թողնի․ Մամուլյանը՝ Սևանի իշխանը Գյոքչայի իշխան անվանելու մասին

Ներքին 10 ամիս առաջ - 20:23 14-08-2024
Oragir.News-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, ովքեր մեկնել են Վրաստան՝ հանգստի, և ռեստորաններից մեկի ճաշացանկն ուսումնասիրելիս անակնկալի են եկել։ Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ այցելելով Բաթումիում գտնվող Tavaduri ռեստորան՝ նկատել են, որ ճաշացանկում կա Սևանի կամ Գյոքչայի իշխան (Севанская или гокчинская форель):

Թե ինչու է Սևանի իշխանը ներկայացվում «Գյոքչայի իշխան» կարելի է ենթադրել, սակայն հասկանալու համար, թե ինչ պետք է անի Հայաստանը, ազգային ուտեստների պատկանելության պահպանման հարցում, Oragir.News-ը կապ հաստատեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ։

«Մշակութային ժառանգությանը եթե դու տեր չես կանգնում, եթե դու չես տարածում, եթե դու չես օգտվում դրանից, դա արժեք ունի, այդ արժեք ունեցող բանը ոչ մեկը գետնին չի թողնի։ Ես մի ճանապարհ գիտեմ․ մենք այստեղ ոչ թե պետք է մտածենք, թե նա ինչ ասաց, այն մյուսը ինչ ասաց, այլ մենք պիտի շատ օգտագործենք Սևանի իշխան, շատ օգտագործենք տոլմա՝ անկախ նրանից, թե թուրքը, ճապոնացին, անգոլացին ինչ է ասում»,-ասաց նա։

Մամուլյանը նշում է՝ ՀՀ-ում առաջին անգամ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է ազգային խոհանոցի կարևորությունը։ Նրա խոսքով՝ սա ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաև բոլորի։

«Այստեղ և՛ մասնավոր հատվածը, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ պետական կառույցները պետք է առանց որևէ մեկին լսելու ամրագրեն ու համարեն մերը, իսկ այդ աշխատանքը մենք նախաձեռնել ենք արդեն, որ չասենք Բաթումիում սա են ասում, Անգոլայում սա են ասում։ Ով ինչ ուզում է, խոսի, մենք պիտի տեր կանգնենք մեր կերակրատեսակներին։ Պետք է ասենք տոլմա, Սևանի իշխան, ոչ թե այլ անունով։ Սա նաև մասնավորի խնդիրն է։ Կերակրատեսակներն այլ անուններով կոչողները, վստահ եմ, ազգային գաղափարախոսության կենացներ են խմում և այլն։ Կամ նայեք, մշակույթի մարդիկ, որոնք հանրային խոսքի հնարավորություն են ունենում, եթե հարց տան՝ որ խոհանոցն եք սիրում, շա՞տ են այն մարդիկ, որոնք ասում են՝ մեր հայկական խոհանոցն ենք սիրում։ Իհարկե շատ չեն»,-մանրամասնեց Մամուլյանը։

Ըստ նրա՝ պետք է նախ հասկանալ, թե ինչ ասել է հայկական խոհանոց։ Մամուլյանի պնդմամբ՝ մենք պետականորեն ամրագրված հայկական խոհանոց չունենք։

«Օրինակ՝ Վրաստանը 80-ականն թթ․-ին է ամրագրել իր խոհանոցը, Ադրբեջանը 80-ականներին է ամրագրել։ Այստեղ է խնդիրը։ 80-ական թթ․-ին, երբ մենք հայկական խոհանոցի մասին խոսում էինք, մարդիկ ձեռք էին առնում՝ դե խոհանոց ա էլի։ Ուրեմն մեր թուրը մաքրենք, մեզ թափ տանք, հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում, հետո ուրիշից պահանջենք, որ անի այն, ինչ մենք ենք ուզում։ Եվ ինչպես Պերճ Զեյթունցյանն էր ասում, եթե ուզում ես թուրքից վրեժ լուծել, նրա քթի տակ ստեղծիր ամուր, ազատ, արդար պետություն և ուրախացիր։ Նույնը խոհանոցի մասով, եթե ուզում ենք վրեժ լուծել, մեր խոհանոցը ամրագրենք, վերականգնենք, տարածենք, հանձնենք մեր սերունդին»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար