Մամուլ 2 տարի առաջ - 08:28 14-08-2024

Ուկրաինայում ՀՀ դեսպանը 2 ամիս է ապօրինի է գործում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ավելի քան երկու ամիս է՝ լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։

Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է դադարել են նրա լիազորությունները։

Սակայն նրա ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր հրամանագիր չի հրապարակել, ՀՀ նախագահը նոր հրամանագիր չի ստորագրել։

Ստացվում է՝ Ուկրաինայում մեր դեսպանն անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին հարցրեցինք՝ արդյեք երկարացվել է Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը, խոսնակը խոստացավ պատասխանել՝ «պատասխան լինելուն պես»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը