copy image url
Խոսք Արտաքին 3 շաբաթ առաջ - 21:30 12-08-2024

Ադրբեջանի դեմ Իրանի հարձակումը չի բացառվում, սակայն Թեհրանն առայժմ խուսափում է դրանից. քաղաքագետ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիելի սպանությունից հետո վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է, թե Իրանն ինչպես պետք է արձագանքի այս գործողությանը։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ իրանական կողմը կարող է հարվածել Ադրբեջանի տարածքին, որտեղ Իսրայելը մեծ ներկայություն է հաստատել։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց՝ իրադարձությունների զարգացման այս փուլում նման սցենարը քիչ հավանական է համարում, սակայն դա պետք չէ նաև անհավանական համարել։ Նրա խոսքով՝ Իրանն այսօր այն վիճակում չէ, որ իր նախաձեռնությամբ պատերազմական իրավիճակ սադրի.

«Ընդակառակը՝ մենք տեսնում ենք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ում իշխանության մեջ մնալու կարևոր և պարտադիր նախապայմաններից է պատերազմի երկարաձգում է, կատարում է բացահայտ սադրիչ քայլեր՝ պատերազմ հրահրելու համար։ Մամուլից իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ հուշել է Իրանին, որ վերջինս չընդառաջի ու զոհ չգնա Նեթանյահուի՝ անպայման և ամեն կերպ պատերազմ սադրելու օրակարգին»։

Քաղաքագետը նկուտում է, որ մյուս կողմից կա նաև Իրանի վարկանիշի խնդիրը, որը բոլոր պայմաններում տարածաշրջանային պետություն է ու Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Իրաքում պետք է պահպանի իր վարկանիշը։ Ըստ նրա՝ Իրանի ղեկավարությունը սեփական իշխանությունը ամրապնդելու ու երկարաձգելու համար երկրի ներսում նույնպես պետք է իր վարկանիշը պահպանի, հետևաբար հարվածը հավանաբար լինելու է անուղղակի։

«Ինչ-որ մի պահի թվում էր, որ հարվածը լինելու էր ուղիղ, այդ ուղիղ հարվածը նույնպես այսօր պետք է չի բացառել, բայց ես չեմ կարծում, որ իրերի զարգացման այս փուլում Ադրբեջանն է ենթարկվելու հարվածի։ Ավելի շուտ հարձակման կարող են ենթարկվել Սիրիայի և Իրաքի որոշ տարածքներում, հատկապես քրդերի կողմից վերահսկվող շրջաններում գտնվող ամերիկյան զորամասերը, կամ հենց Իսրայելի տարածքը՝ Լիբանանից։ Այսպսիսի հարվածներ՝ կամ լինեն, կամ չեն լինի»,- կարծում է նա։

Ալեքսանդր Քանանյանը համոզմունք հայտնեց, որ եթե այս նույն տրամաբանությունը շարունակի զարգանալ, ապա ինչ-որ մի փուլում Իսրայելն անպայման կօգտագործի նաև Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ արդեն լայնածավալ պատերազմ մղելու համար։ Նա նշեց, որ Իսրայելի այսպիսի անվերապահ ու գերառատ աջակցությունն Ադրբեջանին ոչ միայն զուտ տնտեսական շահավետության հանգամանքով է պայմանավորված, այլև այն իրողությամբ, որ Իսրայելի համար Ադրբեջանը թերևս առաջնային հենակետ է, որտեղից նա մեծ պատերազմի դեպքում բացահայտ կերպով պետք է հարվածի Իրանին։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանի տարածքն այսօր նույնպես Իսրայելի հակաիրանական դիվերսիոն գործողությունների գլխավոր կենտրոնն է, որն ամիջապես սահմանակցում է Իրանին։

«Իսրայելի օգտին աշխատող լրտեսական-գործակալական ցանցերը, որոշ տեխնոլոգաիան հետախուզության գործողությունները համակարգվում են Ադրբեջանից։ Բացահայտ հայտնի իրողություն է, որ Իլհամ Ալիևը բռնազավթված Վարանդայի և Կովսականի տարածքում օդանավակայանները քարոզչական նպատակներով չի կառուցել, վերջինս դրանք նախևառաջ կառուցել է որպես պարտավորություն՝ Իսրայելի զինուժի համար՝ ընդդեմ Իրանի։ Մի օր իսկապես Ադրբեջանը չի կարողանալու մերժել Իսրայելին, և եթե Ադրբեջանից բացահայտ հարվածներ լինեն Իրանին, ապա Իրանը նույնպես ռազմական գործողություններ է սկսելու Ադրբեջանի դեմ։ Նման իրավիճակում Թուրքիան էլ պետք է անմիջապես միջամտի՝ Ադրբեջանին պաշտպանելու համար»,- ասաց նա։

Քաղաքագետն ընդգծեց, որ եթե այդպիսի բան լինի, ապա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, կամ առնվազն տարածքի կեսը 1-2 օրում կարող է ռազմակալվել արդեն Թուրքիայի կողմից։ Ըստ նրա՝ Իրանի դեմ արևմուտքի համընդհանուր պատերազմը Հայաստանի համար կուղեկցվի ծայրահեղ գոյաբանական վտանգներով և ՀՀ տարածքի մի մասի ռազմակալմամբ։

«Իմ պատկերացմամբ Հայաստանը նման դեպքում ծայրահեղ կործանարար մարտահրավերների առաջ կկանգնի։ Իհարկե եթե մենք լինեինք գործոն, ուրիշ որակի պետություն, ունենայինք ազդեցիկ բանակ, դաշնակիցներ, որոնք կկարողանային բացառել թուրքական բանակի մուտքը Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածք, ապա ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի շահեկանություն ունենալ նաև մեզ համար։ Բայց Հայաստանի այս ջախջախված, թշվառ իրավիճակում, իմ պատկերացմամբ, դա մեզ համար կարող է ծայրահեղ ծանր, նույնիսկ անմիջական կործանարար հետևանքներ ունենալ»,- եզրափակեց նա։

adv_banner

Ամենից շատ դիտված

00:24 Ամուսնացած էր, ունի 1 որդի. զոհված ոստիկանը 37 տարեկան էր
19:55 Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին. shamshyan.com
20:43 Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր. shamshyan.com
00:14 Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է կապիտան Հայրապետ Ստեփանյանը
15:10 Նիկոլի բանտակից ընկերոջ թաղամասի համար Զովունիում քանդում են գործարան
16:42 Էջմիածնում աշակերտները դասերն ավարտում են երեկոյան ժամը 8-ին, մութ ճանապարհներով տուն գնում
21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց․ 4։1
15:53 Մոսկվայից բացատրել են. ՀՀ-ն հետ է կանչել Պուտինի ձերբակալման մասին ստորագրությունը
16:15 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած և ոստիկան ներկայացած տղամարդիկ պահանջել և ստացել են 50 հազար դրամ. shamshyan.com
18:36 Արագածոտնի մարզում 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի